27/02/2015 20:11
Դեսպան Սարգսյանի հանդիպումը ԱՄՆ կոնգրեսական Ռոբերտ Դոլդի հետ
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Կոնգրեսում հայկական հարցերով հանձնախմբի նորանշանակ համանախագահ, Իլինոյս նահանգի հանրապետական կոնգրեսական Ռոբերտ Դոլդի հետ: Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ-ից:
Դեսպան Սարգսյանը շնորհավորել է կոնգրեսականին` համանախագահությունը ստանձնելու կապակցությամբ, և ամենայն հաջողություն մաղթել իր պատրականությունների իրականացման գործում:
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են Հանձնախմբի գործունեության օրակարգին, հայ-ամերիկյան տնտեսական և քաղաքական հարաբերություններին, դրանց հետագա ընդլայնման ու ամրապնդման հեռանկարներին և այդ առումով Հանձնախմբի դերակատարությանը: Դեսպան Սարգսյանը կարևորել է հայ-ամերիկյան հարաբերությունների ընդլայնման և խորացման անհրաժեշտությունը:
Դեսպանը ներկայացրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների նախապատրաստական աշխատանքները: Կարևորվել է ԱՄՆ բարձր մակարդակով մասնակցությունը Հայաստանում և Սփյուռքում կազմակերպվող միջոցառումներին:
Հանդիպմանը քննարկվել են նաև տարածաշրջանին և միջազգային արդի խնդիրներ: