27/02/2015 15:12
Ազատ ոճի հայ ըմբիշները ստուգատեսին նախապատրաստվելու են Բելառուսում
Ազատ ոճի Հայաստանի հավաքականի առաջատար (հիմնականում 1 և 2-րդ համարները) 9 ըմբիշներ ընտրանու գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանի ղեկավարությամբ փետրվարի 21-ից մինչև մարտի 4-ը Բելառուսի Ստայկիի օլիմպիական մարզահալիրում մասնակցում են 12 հավաքականների համատեղ ուսումնամարզական հավաքին:
Նրանք առաջիկա ստուգատեսին, որ կայանալու է Մինսկում, որոշել են նախապատրաստվել հենց Բելառուսում: Հավաքին մասնակցում են Արտակ Հովհաննիսյանը, Վոլոդյա Ֆրանգուլյանը, Գարիկ Բարսեղյանը, Գրիգոր Գրիգորյանը, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը, Էդգար Ենոքյանը, Մուսա Մուրթազալիևը, Դավիթ Կազիշվիլիլին ու հավաքականի նորեկ, 24-ամյա Լևան Բերիանիձեն:
Մարտի 5-ից 7-ը Հայաստանի ընտրանու ըմբիշները Մինսկում հանդես կգան Գրան Պրիի մրցաշարերի շարքին դասվող Ալեքսանդր Մեդվեդի մրցանակների 45-րդ խաղարկությանը: