27/02/2015 13:26
Թե ինչպես Լևոն Զուրաբյանը «կուռկուռի ձագ դարձրեց» Գալուստ Սահակյանին
«ԱԺ ղեկավարությունը նախորդ քառօրյայի ընթացքում իրեն դրսևորեց մանկապարտեզի նեղացած երեխայի պես»: ԱԺ ճեպազրույցների ժամանակ, ամփոփելով հերթական քառօրյան, ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
«Ինչպես տեսաք, ես կարողացա նրանց բոլորի ասածներին արժանի հակահարված տալ, և դուք ականատեսը եղաք, թե ինչպես Գալուստ Սահակյանը «կուռկուռի ձագ դարձավ»: Դուք տեսաք նաև, թե դրանից հետո Գալուստ Սահականն ինչպիսի պահվածք ցուցաբերեց, ով չէր ուզում մեզ խոսելու իրավունք տալ: Նա չլսելու տեղ դրեց մեր հարցերը, չլսելու տեղ տվեց մեր վարման խոսքի իրավունքը, իսկ դա նշանակում է, որ Գալուստ Սահակյանը շատ լավ հասկանում էր, որ իրավունք է խախտում»,- հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավարը:
Շարունակելով իր խոսքը՝ նա նշեց, որ, բարեբախտաբար, այսօր Գալուս Սահակյանն իր խոսափոխը չի կարող անջատել և նա կարող է վերջապես նրան արժանի հակահարված տալ. «Վսահ եմ, որ նա կստանա իր արժանի ապտակը, չափալախը»:
Պատգամավորը շեշտեց, թե իր համար վիրավորական չէ, որ ԱԺ նիստերի դահլիժում իրեն կաղ անվանեցին: «Ես կարծում եմ, որ ոտքով կաղալը խնդիր չէ, խնդիր է, երբ մարդիկ փակուղում են և կաղում են մտքով, ինչը նկատելի է Գալուստ Սահակյանի պարագայում: Տեսնելով, որ չի կարողանում մեր հարցերին պատասխանել, մեր միկրոֆոնը անջատեց»,- հավելեց նա:
Լ. Զուրաբյանն իր խոսքում շեշտեց նաև, որ, լինելով խմբակցության ղեկավար և ԱԺ պարտգամավոր, ինքը պարտավոր էր մարդկային, գործնական, նորմալ հարաբերություններ պահապանել ԱԺ ղեկավարության նկատմամբ, ինչը շատ կարևոր է հատկապես ՀԱԿ խմբակցության համար, սակայն ԱԺ ղեկավարության այդպիսի պահվաքծն, ըստ նրա, բայց այն պահվածքը, որը դրսևորեց ԱԺ ղեկավարությունը՝ ի դեմս Գալուստ Սահակայանի, իրեն ստիպում է այսօր արժանի հակահարված տալ:
«Ես ստիպված եմ կրկնել նույն խոսքերը և հայտարարել, որ Գալուստ Սահակայանը չի կարող չարաշահել իր իրավունքները: Այո, ես կաղում եմ ոտքով, ինչը շատ նորմալ, անգամ հուզիչ է, բայց Գալուստ Սահակյանը կաղում է լեզվով, ինչը չբուժվող բան է: Իսկ այդ կաղությունն այնքան նկատելի է, որ ինքն անգամ չի նկատում, թե հայ ժողովուրդն ինչպես է ապրում: Կաղում է անգամ ռեժիմի պարագլուղը, որը կաղ բադիկ է հիշեցնում: Նա չի հասկանում, որ նոր Սահմանադրությամբ չեն կարող ընտրվել երրորդ անգամ»,- հավելեց պատգամավորը: