27/02/2015 14:32
Հալեպում հայ է զոհվել
Այս շաբաթվա ընթացքում Հալեպի տարբեր շրջաններում հռթիռակոծություն է տեղի ունեցել: Այս մասին գրում է Եռագույն-ը:
Նախօրեին, զինված ահաբեկչական խմբավորումները Հալեպի Ազիզիե շրջանի Լատինեաց եկեղեցու մոտ պայթուցիկ են գործի դրել. կան զոհեր և վիրավորներ:
Հայկական կողմը ևս կորուստ ունի. զոհվել է Հակոբ Գաբրիելյանը, վիրավորվել են Ժան Մահեայանը, Շողեր Արսլանյանը և Սոսի Ստանպուլյանը Վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց:
Պայթյունը նաև նյութական վնաս է պատճառել շրջանում տեղեկայված ավտոմեքենաներին, բնակարաններին և խանութներին: