27/02/2015 19:30
Թողարկվել են նոր հուշադրամներ
Այսօր շրջանառության մեջ են դրվել «Լազարյան ճեմարանի հիմնադրման 200-ամյակ», «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից», «Փանոս Թերլեմեզյան-150» և «Անդրանիկ Օզանյան-150» հուշադրամները: Այս մասին տեղեկանում ենք ԿԲ մամուլի ծառայությունից:
«Լազարյան ճեմարանի հիմնադրման 200-ամյակ»
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է Լազարյան ճեմարանի հիմնադրման 200-ամյակին նվիրված հուշադրամ:
Հուշադրամի դիմերեսին պատկերված են Հովհաննես Լազարյանը, Լազարյան ճեմարանի շենքի աջ մասը և ճեմարանի շրջանավարտներին շնորհվող կրծքանշանը: Ներքևում` «2015» և «1000 դրամ», իսկ շրջագծով` «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ» մակագրություններն են:
Հուշադրամի դարձերեսին պատկերված են Հովակիմ Լազարյանը, Լազարյան ճեմարանի շենքի ձախ մասը և ճեմարանի հուշամեդալը: Շրջագծով` «200-ամյակ, Լազարյան ճեմարանի հիմնադրում» մակագրություններն են:
Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը 1000 դրամ
Մետաղը և հարգը արծաթ 9250
Տրամագիծը 40,0 մմ
Քաշը 33,6 գ
Որակը պրուֆ
Դրամաշուրթը ատամնավոր
Տպաքանակը 500 հատ
Էսքիզների հեղինակ` Էդուարդ Կուրղինյան: Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում: