27/02/2015 14:45
«Ղարաբաղ Տելեկոմի» բաժանորդները ՀՀ-ում ռոումինգում գտնվելիս «Օրանժի» հետ կխոսեն նոր սակագնով
«Ղարաբաղ Տելեկոմը» հայտարարել է, «Օրանժ Արմենիա» ընկերության հետ բանակցության մասին, որպեսզի իր բաժանորդները Հայաստանում ռոումինգում գտնվելիս խոսեն 45 ՀՀ դրամ/րոպե սակագնով (ներառյալ ԱԱՀ): Այս մասին հայտնում է «Ղարաբաղ Տելեկոմի» հասարակայնության հետ կապերի բաժինը:
Ռոումինգի սակագնի այս նշանակալից իջեցումը, որը կազմում է նվազագույնը 72 տոկոս, ուժի մեջ է մտնում 2015թ. մարտի 1-ից:
«Ղարաբաղ Տելեկոմը» կարողացել է ապահովել ռոումինգի ծառայությունների նույն սակագները «ԱրմենՏել»-ի հետ՝ սկսած 2015թ. հունվարի 1-ից:
«Ղարաբաղ Տելեկոմ»-ի բաժանորդների համար ռոումինգի սակագները «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի ցանցում գործել են 2012թ. հոկտեմբերի 1-ից: