Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել շքանշանների հանձնման արարողություն

27/02/2015 11:45

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել շքանշանների հանձնման արարողություն


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախօրեին Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր նախագահությամբ տեղի է ունեցել շքանշանների հանձնման հանդիսավոր արարողություն: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Հայրենանվեր ու ազգօգուտ ծառայության, ինչպես նաև արվեստի, առողջապահության և գիտության ոլորտներում ունեցած պատկառելի վաստակի համար Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշաններ են հանձնվել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստաբան տիար Շահեն Խաչատրյանին, ՀՀ գլխավոր վիրաբույժ, «Էրեբունի» և «Նաիրի» բժշկական կենտրոնների վիրաբուժական կլինիկաների ղեկավար, ՀՀ ՊՆ և ՆԳՆ գլխավոր խորհրդատու պրոֆ. Հովհաննես Սարուխանյանին ու ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ, Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ պրոֆ. Ռազմիկ Աբրահամյանին:

Արարողությունը բացվել է միասնական Տերունական աղոթքով, ապա ողջույնի խոսքով հանդես է եկել Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: Սրբազանն ուրախություն է հայտնել, որ վաստակաշատ նվիրյալ հայորդիներն արժանացել են Ամենայն Հայոց Կաթողիկոսի գնահատանքին և օրհնությանը:

Մեծարյալների կյանքին ու ազգանվեր գործունեությանն անդրադարձել են Մայր Աթոռի Արխիվի և թանգարանների տնօրեն Տ. Ասողիկ քահանա Կարապետյանը, բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Մուշեղ Միրիջանյանը, ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Վիլեն Հակոբյանը:

Այնուհետև «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո բերվել են Հայրապետական երեք սրբատառ կոնդակները:

Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանն ընթերցել է տիար Շահեն Խաչատրյանին ուղղված Հայրապետական կոնդակը, որում մասնավորապես նշված է. «…Մեծարգո պրն. Խաչատրյան, անձնապես ճանաչում ենք Ձեզ և քաջածանոթ ենք արվեստի հանդեպ հավատավոր հայորդուդ անսահման սիրուն: Այսօր ուրախ առիթ ունենք բարձրորեն գնահատելու Ձեր վաստակը ի նպաստ հայ գեղանկարչության զարգացման, որին ամբողջանվեր սիրով ի սպաս եք բերել Ձեր ջանքերն ու կարողությունները կյանքի ողջ ընթացքին:

Տակավին երիտասարդ տարիքում հայ գեղանկարչության տաղանդաշատ, մեծանուն երախտավորի` Մարտիրոս Սարյանի հրավերով Դուք պաշտոնավարման կոչվեցիք նկարչի նորաստեղծ թանգարանում և երկար տարիներ Վարպետի բծախնդիր հայացքի ներքո վարեցիք տնօրենի պատասխանատու պաշտոնը: Հայաստանի անկախության տարիներին ղեկավարեցիք նաև Պետական պատկերասրահը` դժվարին այդ օրերին նվիրյալ ջանքեր բերելով ի խնդիր հայ գեղարվեստի մեծագույն կենտրոնի արդյունավոր գործունեության:

Որպես հմուտ արվեստաբան և թանգարանային գործի գիտակ` Դուք հեղինակեցիք մասնագիտական հարուստ գրականություն, կազմակերպեցիք ցուցադրություններ բազմաթիվ երկրներում` հետամուտ լինելով մեր ժողովրդի ստեղծած ու սրբությամբ պահպանած մշակութային ժառանգությունն աշխարհում ճանաչելի դարձնելու ազգանվեր գործին: Տասնյակ տարիներ աննվազ նախանձախնդրությամբ փնտրեցիք և աշխարհի տարբեր երկրներից հայրենի թանգարաններ վերադարձրեցիք հայ մեծանուն վարպետների վրձնած բազմաթիվ բարձրաճաշակ ստեղծագործություններ:

Այսօր առանձնակի գոհունակություն է Մեզ համար անդրադառնալ, որ Մեր հրավերին ընդառաջ, Դուք սիրով հանձն առաք Ձեր հարուստ գիտելիքներն ու կարողությունները ի սպաս բերել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների գործունեությանը: Ամենօրյա Ձեր աշխատանքի մեջ Մենք ականատես ենք մեր Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հանդեպ գեղարվեստի անխոնջ նվիրյալիդ որդիական անկեղծ սիրուն ու նախանձախնդրությանը, որով զարադարում եք Ձեր կյանքի ընթացքը»:

Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը ներկայացրել է տիար Հովհաննես Սարուխանյանին ուղղված Հայրապետական կոնդակը, որում նշված է. «Ամենայն Հայոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում Ձեզ` Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու հավատավոր ու նվիրյալ զավակիդ:

Հարգարժան պրն. Սարուխանյան, Դուք ավելի քան կես դար` իբրև առողջապահության ու կրթական գործի նվիրյալ մշակ, արդյունավորությամբ ծառայում եք հավատավոր մեր ժողովրդին:

Երիտասարդ տարիքից Դուք բազմաթիվ պատասխանատու պաշտոններ ստանձնեցիք մեր երկրի բժշկական հաստատություններում` Ձեր գիտելիքներն ու ազնիվ ջանքերը ներդնելով ի նպաստ մեր ժողովրդի բարօրության: Բարձրակարգ բժշկի հարուստ փորձառությամբ Դուք օգնել եք առողջական խնդիրների առջև հայտնված բազմաթիվ հայորդիների` նրանց հոգիներին պարգևելով հույս ու լավատեսություն: Ձեր երկարամյա վաստակը արժանիորեն գնահատված է պետական ու հասարակական բազմաթիվ պարգևներով ու կոչումներով:

Ուրախ ենք անդրադառնալու նաև, որ ղեկավարելով Մ. Հերացու անվան Երևանի Բժշկական համալսարանի Վիրաբուժության ամբիոնը` Դուք աննվազ եռանդով ներդնում եք Ձեր կարողությունները, որպեսզի հաստատությունը կրթի ու պատրաստի գիտակ ու կարող մասնագետներ: Այսօր Ձեր բազմաթիվ սաներ շարունակողն են Ձեր երախտարժան գործի:
Բեղմնավոր է նաև Ձեր գիտական գործունեությունը: Ձեր հարյուրավոր աշխատությունները, գրքերն ու հոդվածները նպաստել են բժշկական գիտության զարգացմանը` ճանաչում բերելով շնորհաշատ հայորդուդ նաև մեր երկրի սահմաններից դուրս»:

Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանն ընթերցել է տիար Ռազմիկ Աբրահամյանին ուղղված Հայրապետական կոնդակը, որում ասված է. «Մեծարգո պրն. Աբրահամյան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերում ենք Ձեզ Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքները:

Ճանաչում ենք Ձեզ անձնապես և քաջատեղյակ ենք Ձեր բեղմնավոր գործունեությանը: Գոհունակությամբ ենք անդրադառնում, որ Դուք տասնյակ տարիներ գնահատարժան վաստակ եք բերում Հայրենի մեր երկրում առողջապահության ոլորտի, հատկապես ծննդօգնության զարգացման կարևոր գործին: Ձեր անունը քաջածանոթ է մեր ժողովրդին և երախտագիտությամբ է հիշվում շատերի շուրթերին, որոնց ծառայել եք սիրով ու հոգատարությամբ և ի սպաս բերել շնորհաշատ բժշկի Ձեր հարուստ փորձառությունն ու գիտելիքները, որպեսզի մանկան ծնունդով օրհնվեն հայ օջախները, լցվեն բերկրանքով ու խնդությամբ:

Այսօր Դուք ձեռնահասորեն ղեկավարում եք մեր երկրի առաջատար բժշկական հաստատություններից Վերարտադրողական առողջության, Պերինատոլոգիայի, Մանկաբարձության և Գինեկոլոգիայի Հանրապետական ինստիտուտը, ջանքեր բերելով, որպեսզի Հայաստանում արդյունավետորեն կիրառվեն ժամանակակից գիտական ու տեխնոլոգիական ձեռքբերումները:

Գովարժան է նաև Ձեր գիտա-կրթական վաստակը: Դուք երկար տարիներ ղեկավարում եք Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնը` հոգու ողջ նվիրումով Ձեր կարելին ի սպաս դնելով բժիշկների նոր սերնդի պատրաստության գործին: Դուք հեղինակել եք նաև բազմաթիվ գիտական հոդվածներ, դասագրքեր ու ուսումնասիրություններ, որոնք արժանապես գնահատված են բժշկագիտության ասպարեզում»:

Կոնդակների ընթերցումից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայ Եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշաններով զարդարել է մեծարյալների կուրծքը` ի գնահատություն ազգային և հասարակական կյանքում նրանց բերած մեծ ավանդի:

Պարգևաբաշխության առիթով իրենց սրտի խոսքն են ասել նաև ցերեկույթի երեք մեծարյալները` Հայ Եկեղեցու կողմից իրենց ընծայված բարձր պատվի ու պարգևի համար երախտագիտություն հայտնելով Հայոց Հայրապետին:

Այնուհետև երաժշտական կատարումներով հանդես են եկել «Նոր անուններ» ծրագրի մասնակից պատանի երաժիշտ-կատարողները` ղեկավարությամբ Սիլվա Մեքինյանի:

Հանդիսությունն ամփոփվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով: Նորին Սրբությունը մասնավորապես ընդգծել է, որ անձնապես հաղորդ է եղել շնորհընկալների նվիրյալ գործունեությանը, տեսել է, թե պատասխանատվության ինչպիսի բարձր զգացումով են իրենց մասնագիտական կարողությունները ծառայեցնում ժողովրդին: Բարձրորեն գնահատելով Հայ Եկեղեցու շքանշանակիրների վաստակն ու ծառայությունը ազգին և Հայրենիքին` Վեհափառ Հայրապետը մաղթել է, որ իրենց կյանքը շարունակեն ապրել Աստծու օրհնության մեջ և ժողովրդի սերն անպակաս լինի նրանցից:

Հանդիսությանը ներկա են եղել Գերագույն հոգևոր խորհրդի անդամները, մեծարյալների գործընկերները, առողջապահության ոլորտի ներկայացուցիչներ և մշակույթի գործիչներ:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

28/03/2024 23:16 Սուրբ Գայանե վանքում կատարվեց Խավարման կարգը ՝ խորհրդանշելով Տիրոջ խաչելությունն ու թաղումը 28/03/2024 23:02 Կորեայի հետ համագործակցության հեռանկարներն են քննարկել ԱԳՆ-ում 28/03/2024 22:45 Ավինյանը տեսակապ է հաստատել Լոնդոնի հետ․ Երևանի նոր գլխավոր հատակագծի մշակման հարցն են քննարկել 28/03/2024 22:35 «Կա ճանապարհի մի կտոր, որը կարող ենք մի քանի կիլոմետր այս կողմով սարքել»․ Ալեն Սիմոնյանը նույնպես քարտեզ ցուցադրեց ու պնդեց՝ Տավուշում ինչ անում են, «մեզ է պետք» 28/03/2024 22:21 Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան 28/03/2024 22:14 Մայր Աթոռում՝ Սուրբ Տրդատի բաց խորանին, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը 28/03/2024 22:01 Հայմորիտը երեխաների մոտ․ Բուժման մեթոդներ 28/03/2024 21:45 Կատարված իրավախախտման շրջանակում գոյացած պարտավորությունը որ դեպքում կհամարվի ամբողջությամբ կատարված․ պարզաբանում են ՆԳՆ-ից 28/03/2024 21:30 Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան 28/03/2024 21:14 Փաշինյանը շարունակում է կյանքի կոչել Ալիևի պահանջները․ այսօրվա հայտարարությունը շատ վտանգավոր է՝ ներազգային պառակտիչ բնույթ ունեցող․ Գեղամ Մանուկյան 28/03/2024 20:59 Հայաստանի և Սփյուռքի ազգային ուժերի համախմբումը հրատապ անհրաժեշտություն է․ Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկություն․ ՀՅԴ Բյուրո 28/03/2024 20:46 Պուտինին հրավիրել են Վիետնամ 28/03/2024 20:33 Ե՞րբ է անհրաժեշտ հանձնել տեստոստերոն հորմոնի մակարդակը որոշող թեստ 28/03/2024 20:19 «Աշխարհի համար նոր պրոբլեմներ մի ստեղծեք»․ Չինաստանը մտահոգված է AUKUS-ի հնարավոր ընդլայնմամբ 28/03/2024 20:04 Դժվար իրավիճակներում Երևանի շահերը պաշտպանել է հենց ՀԱՊԿ-ը, իսկ այժմ ԵՄ առաքելությունը Հայաստանում վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով 28/03/2024 19:53 Հայաստանի ղեկավարությունը մտացածին պատրվակներով, բայց գիտակցաբար խաթարում է Ռուսաստանի հետ հարաբերությունները․ ՌԴ ԱԳՆ 28/03/2024 19:41 ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները Ռուսաստանի դեսպանի հետ են հանդիպել 28/03/2024 19:26 Մեզ համար կա երկու հայկական հանրապետություն՝ անկախ նրանից, թե ով ինչպես է մտածում, և այդ երկու հայկական հանրապետությունները մեզ համար մեկ Հայրենիք են․ Մետաքսե Հակոբյան 28/03/2024 19:10 ԵԽ անվտանգության և քաղաքական հարցերով կոմիտեի անդամները պատրաստվում են այցելել Հայաստան, Վրաստան և Ադրբեջան 28/03/2024 18:56 Ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի․ Իշխան Սաղաթելյան 28/03/2024 18:46 Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը․ Երեք բժշկի մեղադրանք է առաջադրվել 28/03/2024 18:33 Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատումը 28/03/2024 18:20 «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծն են քննարկել 28/03/2024 18:07 Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խուլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես կարծում եք, որ մեր արածը խուլիգանություն է․ Բաց նամակ՝ ԱՄՆ դեսպանին 28/03/2024 17:51 «Կրոկուս Սիթի Հոլլի» վրա հարձակում կատարած ահաբեկիչները եղել են թմրամիջոցների ազդեցության տակ 28/03/2024 17:38 «Թիրախավորում են Արցախի՝ առանց այն էլ շատ խոցելի իշխանություններին և ավելի մեծ վտանգներ են ստեղծում բոլորիս համար»․ Բեգլարյանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին 28/03/2024 17:26 Բերդ-Ճամբարակ ճանապարհը փակ է 28/03/2024 17:15 Լատվիայի արտգործնախարարը հրաժարական է տվել 28/03/2024 17:03 ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները 28/03/2024 16:52 Ակնհայտ է՝ Արցախի էջը փակված չէ, և Փաշինյանն ու Ալիևն ամեն ինչ անում են հարցին ադրբեջանանպաստ լուծում տալու համար․ Իշխան Սաղաթելյան 28/03/2024 16:42 Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ ԱԺ փոխնախագահ 28/03/2024 16:37 Սիսակ Գաբրիելյանը և Գիվի Միքանաձեն համագործակցության համատեղ հայտարարություն են ստորագրել 28/03/2024 16:32 «Արարատի կոնյակի գործարան» ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի. ՍԱՏՄ 28/03/2024 16:23 ՀՀ կառավարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակչությանը. Լուսանկարներ 28/03/2024 16:17 Մարտի 30-ին կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը 28/03/2024 15:59 «Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին 28/03/2024 15:54 Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում 28/03/2024 15:49 Ավարտվել է Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը 28/03/2024 15:41 «Եթե հայ տղամարդը ձեռքը չի տանում զենքին, տանում է հեռախոսին, երբ որ պատերազմ է...»․Սյունիքի մարզպետ 28/03/2024 15:30 Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը Հայաստանին կտրամադրի 92,300,000 եվրո արժողությամբ վարկ 28/03/2024 15:23 Հայաստանը 300 հազար դոլար կնվիրաբերի Ճապոնիային 28/03/2024 15:15 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում 28/03/2024 15:06 Հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ 28/03/2024 15:03 «Տղաները շատ լավ էին»․ Աղվան Վարդանյանն այցելել է Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին 28/03/2024 14:58 Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում` հարմարավետ տեղավորվում է ադրբեջանական քաղաքական գծի մեջ և սպասարկում հանձնման օրակարգը. Աբրահամյան 28/03/2024 14:53 «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում 28/03/2024 14:50 «Միր» քարտերն արգելելը հավասարակշռված և զգուշավոր դիրքորոշում է, չպետք է շրջանցենք պատժամիջոցները. Թունյան 28/03/2024 14:38 Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը 28/03/2024 14:33 Կոչ ենք անում չտրվել այս սադրանքին և չհավատալ սպառնալիքի տակ մեր հայրենակիցներից կորզված խոսքերին 28/03/2024 14:24 «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել 28/03/2024 14:19 ՀԱՊԿ-ը Հայաստանի սահմանը մատնանշելու խնդիր ունի. Մարիա Կարապետյան 28/03/2024 14:11 Աշոտ Նավասարդյանի հիշատակը վառ են պահում այն երիտասարդները, որոնց համար Արցախի էջը փակված չէ. Դանիելյան (Տեսանյութ) 28/03/2024 14:05 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 28/03/2024 14:02 Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 28/03/2024 14:00 IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում․ Լուսանկարներ 28/03/2024 13:57 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը «Ակադեմիական քաղաք» ծրագիրը համարել է համարձակ, հավակնոտ և գրավիչ 28/03/2024 13:55 Գերիների և անհետ կորածների ընտանիքները կշարունակեն ստանալ 300 հազար դրամ աջակցություն 28/03/2024 13:52 Օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում կբարձրանա 8-10 աստիճանով 28/03/2024 13:45 Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնացած հայերին 28/03/2024 13:36 Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին 28/03/2024 13:33 Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ (Տեսանյութ) 28/03/2024 13:31 ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ 28/03/2024 13:26 Հայաստանն այսօր գտնվում է բարդ, պատմական ժամանակաշրջանում և ոչ պակաս բարդ իրադարձությունների կիզակետում. ՀՀ նախագահ 28/03/2024 13:22 Աշոտ Նավասարդյանը մեզ մի բան է պատգամել՝ ազատության, գաղափարի համար պայքարում, եթե նույնիսկ միայնակ մնաս, չպետք է նահանջես. Շարմազանով (Տեսանյութ) 28/03/2024 13:15 Այսօր էլ Հայաստանում կան մարդիկ, ովքեր ՀՀ անկախության համար պայքարում են ու հալածվում «թուրք» իշխանությունների կողմից. Աննա Մկրտչյան (Տեսանյութ) 28/03/2024 13:06 Թերությունները չշտկելու դեպքում լինելու է խիստ արձագանք․ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ 28/03/2024 13:02 Շահրամանյան Սամվելը, կարծես, դրսևորում է գործակալական պահվածք. ՔՊ-ական 28/03/2024 12:56 Սամբոյի աշխարհի գավաթն ամեն տարի կանցկացվի Հայաստանում 28/03/2024 12:46 ՀՀ կառավարությունն ու միջազգային կազմակերպությունները դեռևս լրջագույն խնդիրներ ունեն Արցախի ժողովրդին վերաբերող որոշումների կայացման ներառականության հարցում. Արտակ Բեգլարյան 28/03/2024 12:39 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելել է ապագա Ակադեմիական քաղաքի տարածք․ Լուսանկարներ 28/03/2024 12:36 Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի. Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն 28/03/2024 12:27 ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն 28/03/2024 12:23 ՃԵ կանոնների խախտման տուգանքը 15 օրում վճարելու դեպքում 30% բոնուսային համակարգը կգործի ապրիլի 5-ից 28/03/2024 12:20 Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ 28/03/2024 12:18 Ամբողջ աշխարհի աչքի առաջ Հայաստանը վերածվում է կոլեկտիվ Արևմուտքի ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա 28/03/2024 12:11 ՌԴ-ի հետ մնալով՝ կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին․ այլընտրանք չունենք․ Արամ Սարգսյան 28/03/2024 12:03 Անդրանիկ Քոչարյանը ֆեյսբուքյան էջ է բացել, որ իր լուսանկարները և Փաշինյանի դավաճանական գործողություններն արդարացնող պատմական ձևախեղումների համար ևս մեկ հարթակ ունենա. Մանուկյան 28/03/2024 11:55 Իրականում ի՞նչ է արել Չեմբեռլենը, որ այդպիսի նզովքի է արժանացել. կարճ՝ զոհաբերել է իր կյանքն ու ապագան, բայց Բրիտանական կայսրությունը փրկել է պարտությունից. ԱԺ ՊԱՀ 28/03/2024 11:51 2024 թվականին Հայաստանում խմելու ջրի սակագինը չի բարձրանա 28/03/2024 11:45 Հայաստանը 29,94 տոննա մարդասիրական օգնություն կուղարկի Գազայի բնակչությանը (Տեսանյութ) 28/03/2024 11:40 ԼՂ-ից բռնի տեղահանվածների դրամական աջակցությունը կշարունակվի մինչև տարեվերջ (Տեսանյութ) 28/03/2024 11:35 ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ անում են քայլեր, որոնք ապառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար. Փաշինյան (Տեսանյութ) 28/03/2024 11:28 Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժվելու, հողեր մշակելու, եկամուտը վաստակելու հնարավորությունից 28/03/2024 11:15 Կոտայքում «Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու մեջ 28/03/2024 11:09 Բնակարանային ապահովման աջակցությունից կօգտվեն նրանք, ովքեր կդառնան ՀՀ քաղաքացի. հանդիպում՝ արցախցիների հետ 28/03/2024 11:06 Եկել է քննադատված ու զրպարտված «նախկիններ»-ի կառավարման տարիներին երանի տալու ժամանակը․ Զաքարյան 28/03/2024 10:55 Բրյուսելյան հանդիպումը պետք է կենտրոնանա Հայաստանի տնտեսական դիմակայունության վրա․ Միլլեր 28/03/2024 10:42 Ակնկալում ենք Հայաստանի ղեկավարության քաղաքական սթափությունը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար 28/03/2024 10:30 Բլինքենը նույնպես կմասնակցի ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը 28/03/2024 10:26 Արցախում շարունակում է մնալ 10-11 մարդ. Սամվել Շահրամանյան 28/03/2024 10:23 ՀՀ-ն չի մասնակցում աշխատանքներին, բայց ՀԱՊԿ անդամակցության կասեցման հայտարարություն չի ստացվել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար 28/03/2024 10:20 Երևանում թալանել են «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5 մլն 500 հազար դրամի բջջային հեռախոս 28/03/2024 10:16 Ես հասկանում էի, որ ԼՂ-ն լուծարելու մասին փաստաթուղթն անօրինական էր, բայց դա արցախցիներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան 28/03/2024 10:13 Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է 28/03/2024 10:09 ՀՀ-ում կան փակ ճանապարհներ, իսկ Լարսը բաց է 28/03/2024 10:04 Ավագ հինգշաբթի օրը պատկերն է արարչության հինգերորդ օրվա, երբ Արարիչը ստեղծեց ձկներին ու թռչուններին 28/03/2024 10:00 «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանն էլի խաբեց քաղաքացիներին 28/03/2024 09:58 «Փաստ». Փաշինյանը հորդորել է հնարավոր բոլոր տարբերակներով հերթական անգամ դեմոնիզացնել ընդդիմությանն ու «նախկիններին» 28/03/2024 09:56 «Ժողովուրդ». Ինչու է քաոս տիրում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում 28/03/2024 09:52 «Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն իրենց հանդուրժում է

Տվյալ բաժնի վերջին նյութերը