Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հոդված՝ Ֆրանսիական «l’Express» պարբերականում

28/02/2015 16:40

Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հոդված՝ Ֆրանսիական «l’Express» պարբերականում


Նախօրեին  ֆրանսիական հեղիանակավոր «l’Express» պարբերականում տպագրվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող` Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի անդամների «Բաքուն շարունակում է ղարաբաղյան հակամարտությունը` Ադրբեջանում ընդդիմադիր ուժերին ճնշման տակ պահելու նպատակով» վերնագրով հոդվածը, որը ներկայացնում ենք ստորև:

«Մոտ 21 տարի է (ճշգրիտ լինելու համար` 1994թ. մայիսի 12-ին), ինչ ստորագրվել է ղարաբաղյան քառամյա զինված հակամարտությանը վերջ դրած զինադադարի մասին համաձայնագիրը: Դրանից ի վեր, վերջնական խաղաղության որևէ պայմանագիր չի կնքվել հակամարտող կողմերի՝ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, որին աջակցում է Հայաստանը, միջև: Հետեւաբար, դեռևս խարխուլ խաղաղություն է շարունակում տևակայել Հարավային Կովկասի տարածաշրջանում: Իսկ եթե որոշ լավատեսություն առկա էր հրադադարին հաջորդած տարիների ընթացքում, ապա այժմ այն լիովին ի չիք է դարձել՝ չնայած հակամարտությանը քաղաքական լուծում գտնելու հարցում կողմերին  աջակցություն ցուցաբերելու ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին:

Տարեցտարի, շաբաթ առ շաբաթ լարվածությունն աճում է շփման գծում և բազմաթիվ են դարձել հարձակման փորձերն ու դիպուկահարների կողմից քաղաքացիական անձանց սպանությունները: Վերջերս 60-ամյա մի գյուղացի սառնաստորեն սպանվեց ադրբեջանցի զինվորների կողմից հայկական Տավուշի շրջանին հարակից մի գոտում, այսինքն` Հայաստանում, և այնպիսի մի տարածքում, որը սկզբունքորեն վիճարկման առարկա չէ: Այս զոհը կարող էր լինել մեզանից՝ ֆրանսիացի քաղաքական գործիչներիցս յուրաքանչյուրը, որ հաճախ այցելում ենք տարածաշրջան՝ խաղաղությանն ի նպաստ մեր համեստ լուման ներդնելու նպատակով:

Նույն հարթության վրա այլևս չդնել ագրեսորին և զոհին

Երկար ժամանակ Մինսկի խմբի ֆրանսիացի, ռուս և ամերիկացի համանախագահները ձեռնպահ են մնացել հստակորեն մատնանշել ստեղծված իրավիճակի պատասխանատուներին: Երկար ժամանակ նրանք նույն վերաբերմունքն են ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի նկատմամաբ, նրանք անտեսել են, առնվազն պաշտոնական հայտարարություններում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Վերջին տվյալները վկայում են, որ վերջիններս սկսում են հետ քաշվել այս քաղաքականությունից:

Եթե իրոք դա այդպես է, նրանք իրավացի են, քանի որ, ինչպես բարոյապես անարդար ցանկացած ռազմավարություն, գործնականում լինելով անարդյունավետ, այդ քաղաքականությունը ոչ մի դրական արդյունքի չի հասցրել: Ինչպես այլուր, այս հակամարտությունը ևս ոչ թե վերացական է և իրար է հակադրում նույնանման ամբողջությունների, այլ իրարից խիստ տարբերվող վարչակազմերի և քաղաքական հայեցակարգերի ընդդիմություն է:

Արդեն 24 տարի է, չնայած արտաքին աջակցության բացակայությանը, Լեռնային Ղարաբաղի Հանապետությունը փորձում է խորհրդարանական ժողովրդավարություն ամրապնդել: 24 տարի է, ինչ այն կազմակերպում է տեղական ինքնակառավարման մարմինների, շրջանային և համընդհանուր ընտրություններ, ինչ նրա քաղաքական կյանքում ընդգրկված են երկրի բոլոր քաղաքացիները, որտեղ կանանց մեծ տեղ է հատկացվում և որտեղ ընդդիմությունը խաղում է ամբողջական դեր: 24 տարի է, ինչ այն պաշտպանում է սեփական ժողովրդին գերզինված և նավթադոլլարներով հարստացած Ադրբեջանի ռազմական ագրեսիայից՝ գործի դնելով միջոցներ, որոնք բոլորի կողմից էլ համարվում են չափավոր, աստիճանակարգված և պատասխանատու: Կարճ ասած, ահա՛, 24 տարի է, ինչ այս Հանրապետությունը բնականոն ձևով կարողացել է կառուցել իրավական Պետություն, որ մենք փորձում ենք, հաճախ ապարդյուն, ներկայացնել ողջ աշխարհին:

Պատերազմ և քարոզչություն` ալիևյան դիկտատուրայի հենակետերը

Բայց եթե պատերազմական այս վիճակն աղետալի է Ղարաբաղի, Հայաստանի և Ադրբեջանի բնակչության համար, այն անհրաժեշտություն է Բաքվի վարչակազմի համար: Պետք է կրկնել. Ադրբեջանն արյունալի մի բռնապետություն է, ուր բանտարկում են անընդմեջ: Ընդդիմության առաջնորդներ Իլքար Մամադովը և Թոֆիկ Յաքուբլուն, հարգված մտավորական Ինթիգամ Ալիևը, Մարդու իրավունքների ակտիվիստ Ռասուլ Ջաֆարովը, Արիֆ և Լեյլա Յունուսը (վերջինս Պատվո լեգեոնի շքանշանով է պարգևատրվել նախագահ Օլանդի կողմից), հայտնի լրագրող Խադիջա Իսմայլովան, անհաշիվ այլ այլախոհներ Բաքվի բանտեր են նետված, և նրանց անունների երկար ցուցակը  հրատարակվել է «Ազատություն» ռադիոկայանի կողմից, ռադիոկայան, որի գրասենյակը փակվել է 2014թ. վերջին Բաքվի ռեժիմի կողմից, քանզի ազատ տեղեկատվությունը ոճրագործ վարչակազմի համար սպառնալիք է: Ադրբեջանի ազատ ԶԼՄ-ներն անհետանում են մեկը մյուսի հետևից և ցանկացած քննադատական վերլուծություն, մասնավորապես հակամարտության սկսման և դրա հարատևման վերաբերյալ, անմիջապես խեղդվում է: Հատկապես ամեն տարվա փետրվարին վարչակազմը քարոզչական հսկայական ջանքեր է գործի դնում` կոծկելու համար Սումգայիթի հայերի ջարդերի զոհերի հիշատակը, որի իրականացման (1988թ. փետրվարի 26-28-ը) պատասխանատուն հանդիսանում է հենց վերջինս:
  
Նախագահ Ալիևի համար պատերազմը և քարոզչությունն այսպիսով անհրաժեշտություն են, որը թույլ է տալիս կապանքների մեջ պահել ադրբեջանական հասարակությանը՝ ի դեմ երևակայական թշնամու՝ հայի: Նախագահ Ալիևը, որն իր Twitter-ի էջում ատելություն սերմանող և ռազմատենչ բացահայտ հաղորդագրություններ է հրապարակում, ով չի երկմտում  հայտարարել, որ նրա «հիմնական թշնամիներն են ամբողջ աշխարհի հայերը», գիտի, որ կարիք ունի հայատյաց նման հռետորաբանության, որպեսզի շեղի  սեփական ժողովրդի ուշադրությունն իր դիրքի չարաշահման իրողությունից և որպեսզի կարողանա պահպանել իր իշխանությունը: Դա էր իրողությունը նախկինում, երբ նավթի եկամուտները ռեժիմին հնարավորություն էին տալիս նպաստներ և հատուցումներ բաշխել կաշառակերությամբ և կլեանտելիզմով  գանգրենացված պետական ապարատի ներկայացուցիչներին, ինչպես նաև շռայլորեն վճարել միջազգային հարթակներում ռեժիմը գովաբանող լոբբիստներին: Դա է իրողությունն առավել ևս ներկայումս, երբ սև ոսկու գների անկումն այլևս թույլ չի տալիս «Կասպիցի Կորլեոնեին» նույն դյուրությամբ գնել և՛ երկրի ներսում սոցիալական խաղաղությունը, և՛ Բրյուսելի, Փարիզի կամ Վաշինգտոնի որակյալ  քարոզիչների  ծառայությունները:

Հարավային Կովկասի ժողովրդավար ուժերին նեցուկ լինելը պարտականություն է և անհրաժեշտություն

Այս պատճառով է, որ մենք պետք է, առավել քան երբևէ, աջակցենք փոքրիկ ղարաբաղյան ժողովրդավարությանը, և դա է պատճառը, որ մենք ցանկանում ենք վերջինիս միջազգային ճանաչումը: Իհարկե՛, ոչ այն պատճառով, որ մենք կողմնակից ենք մի ազգի՝ ընդդեմ մյուսի, այլ պարզապես մեր գործողությունները մեր խոսքերին համապատասխանեցնելուց դրդված:  Որպեսզի ցույց տանք, որ մենք ճանաչում ենք այն երկրներին, որոնք արժանի են դրան, քանզի հարգանքով և ուշադրությամբ են մոտենում իրենց ժողովուրդներին, և, ընդհակառակը, մենք դատապարտում ենք այն ռեժիմները, որոնք արժանավայել չեն իրենց ստանձնած պատասխատավության և ժողովրդի նկատմամբ: Լեռնային Ղարաբաղը ճանաչելը նաև նշանակում է դիկտատոր Ալիևին հասկացնել, որ Արևմուտքը գիտակցում է հակամարտություն լուծումը ձգձգելու իր խաղը, և որ այդ հակամարտությունը չի կարող շարունակել նպաստել` իր քաղաքացիներին գերության մեջ պահելուն: Կովկասում, ինչպես այլուր, բոլոր ժողովուրդներն արժանի են խաղաղության, անվտանգության և բարգավաճման: Բայց Կովկասում, ինչպես այլուր, ժողովրդավարությունը միակ ուղին է, որ թույլ է տալու հասնել դրան»:

Միշել Ամիել (սենատոր` ձախակողմյան կուսակցություն)
Սոֆի Ժուասեն (սենատոր` կենտրոնական կուսակցություն)
Մարլեն Մուրիե (Բուրգ լէ Վալանսի քաղաքապետ` աջակողմյան կուսակցություն)
 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 16:37 ՊԵԿ-ը կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք է բացահայտել (Տեսանյութ) Այսօր, 16:27 Երևանը կարող է հայտնվել կոտրած տաշտակի առաջ՝ հավատալով շուկա մուտք գործելու վերաբերյալ ԵՄ խոստումներին. Ռուսաստանի ԱԳՆ Այսօր, 16:23 102-րդ ռազմաբազայի և ՌԴ սահմանապահների առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Այսօր, 16:13 Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա Այսօր, 16:04 Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյան Այսօր, 15:53 Հայ-ռուսական հարաբերությունները դառնում են ավելի լայն հակամարտության օբյեկտ. սա շատ վտանգավոր է. Սերգեյ Կոպիրկին Այսօր, 15:51 Հայաստանի եվրաինտեգրման թեմայով Ազգային ժողովում լսումներ է հրավիրվել Այսօր, 15:48 Արագածոտնի մարզում 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված Այսօր, 15:41 «ԱՄՆ-ն ու ԵՄ-ն Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». ԵՄ-ն հակադարձել է Բաքվին Այսօր, 15:36 Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում Այսօր, 15:27 Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «ՀայՓոստ» ազգային օպերատորի զարգացման ռազմավարության նախագիծը Այսօր, 15:19 Եթե իմանամ՝ դատավորների նկատմամբ ճնշումներ կան՝ օրենքով սահմանված կարգով ընթացք տալուն ուղղված ամեն ինչ անելու եմ, չկասկածեք. դատավոր Հարությունյան Այսօր, 15:07 Լինել պինդ, հավատալ սեփական ուժերին ու արդարադատությանը. դատավոր Բախշիյանի կոչը՝ ճնշումների ենթարկվող դատավորներին Այսօր, 15:04 Ադրբեջանը երբեք չի ասել և չի էլ ասելու, որ Արցախի բնակչությունն իրավունք չունի վերադառնալու իրենց երկիր. Արա Ղազարյան (Տեսանյութ) Այսօր, 14:53 ՊՆ-ում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրի ընթացքին վերաբերող մի շարք հարցեր Այսօր, 14:51 Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Այսօր, 14:47 Իմ դիմումի հիման վրա ՔԿ-ում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության կապակցությամբ. Թովմասյան Այսօր, 14:39 Նարեկ Սամսոնյանի նամակը չկարողացան հանձնել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին. այն պետք է ուղարկվի էլեկտրոնային եղանակով (Տեսանյութ) Այսօր, 14:27 Ինչու է չեղարկվել Ադրբեջանում ապօրինաբար պահվող անձանց հարցազրույցի հրապարակումը (Տեսանյութ) Այսօր, 14:11 ԲԴԽ անդամը վստահեցնում է՝ իր նկատմամբ ճնշումներ չկան. մի քանի անգամ եղել է, որ որոշումներին դեմ է քվեարկել Այսօր, 14:05 «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենն ազատվել է աշխատանքից. ԲՏԱՆ-ից պատճառների մասին չեն խոսում Այսօր, 13:56 ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները Այսօր, 13:49 Միջազգային պահանջ է՝ սահմանի որոշման ցանկացած գործընթաց որևէ ուժ չունի, եթե մարդկանց բնականոն կյանքը խաթարվում է. Թաթոյան (Տեսանյութ) Այսօր, 13:42 Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 40 վայրերում Այսօր, 13:32 Մինչ այս պահը Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել շուրջ 210 գերիների. 23-ը շարունակում են մնալ Բաքվում. Իրավապաշտպան (Տեսանյութ) Այսօր, 13:25 «BMW»-ն հայտնվել է բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում Այսօր, 13:12 Մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել է Այսօր, 13:10 Չեմ ուզում վախեցնել, բայց պատերազմն իրական է, մենք ապրում ենք նախապատերազմական փուլում. Լեհաստանի վարչապետ Այսօր, 13:03 Հռոմի պապն Ավագ հինգշաբթի առաջին անգամ լվացել է 12 բանտարկյալ կանանց ոտքերը․ Լուսանկարներ Այսօր, 12:51 Հոր նկատմամբ բռնություն է գործադրել, հարևան կանանցից մեկին սպանել. 40-ամյա տղամարդուն տեղափոխել են հոգեբուժարան Այսօր, 12:49 46-ամյա Արտակ Մ.-ն հետախուզվում էր քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով Այսօր, 12:45 Ադրբեջանի խորհրդարանի խոսնակը խոսել է ՀՀ Աժ նախագահի հետ հանդիպման մասին Այսօր, 12:39 «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Այսօր, 12:35 ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 11 հազար մարդ է արտագաղթել Հայաստանից. այլ տվյալներ էլ են շրջանառվում՝ մինչև 15 հազար. Արցախի ՄԻՊ (Տեսանյութ) Այսօր, 12:30 Թիմակիցների կողմից պահանջ կար, որ Մարությանի գլխավորությամբ նոր ուժ ստեղծվի. Կուբաթյանը՝ կուսակցության ստեղծման պահանջի, ծրագրի մասին Այսօր, 12:20 Կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրին ևս 11 բանկ է միացել Այսօր, 12:13 Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է Այսօր, 12:05 Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն Այսօր, 12:01 «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը փրկեց այս տարվա «Արտավազդ» մրցանակաբաշխությունը». Հակոբ Ղազանչյան (Տեսանյութ) Այսօր, 11:55 Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ նախարարի տեղակալին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը Այսօր, 11:51 Դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածում Այսօր, 11:37 Օդային ճանապարհով փորձ է արվել Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման 40 հատ «iPhone» Այսօր, 11:28 «Հիմա էլ Փաշինյանն է ընկել հայրենասերների հետևից». գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը տեղեկացրել է իր տունը խուզարկելու մասին Այսօր, 11:21 2023թ. ՌԴ-ից ՀՀ է փոխանցվել 3,9 մլրդ դոլար տրանսֆերտ, մեծ մասը՝ «Միր» քարտերով. ՀՀ-ն կարո՞ղ է այդքան միլիարդի հոսքից հրաժարվելու ճոխություն թույլ տալ իրեն. Շաքե Իսայան Այսօր, 11:16 Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Այսօր, 11:13 Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու ԱԺԲ մյուս անդամների բնակարանները Այսօր, 11:09 Ի՞նչ կլինի, եթե իշխանությունն իրականացնի Ադրբեջանի ցանկությունը Տավուշում. Սուրեն Պետրոսյան (Տեսանյութ) Այսօր, 11:00 Որքանո՞վ է հավանական, որ Հայաստանը դառնա ԵՄ անդամության թեկնածու Այսօր, 10:58 Մութ ամպեր՝ Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի գլխին. «Կապիտալ պլյուս» ՍՊԸ տնօրենը նրա դեմ հաղորդում է ներկայացրել Այսօր, 10:54 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ները Այսօր, 10:41 ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը Այսօր, 10:37 «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են Այսօր, 10:33 Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն Այսօր, 10:29 Տեսնում ենք Աստծո անսահման սերը մարդկանց նկատմամբ. մեր հոգին էլ պետք է նորոգվի. Ավագ ուրբաթ Այսօր, 10:19 Իմ անունից սուտ հայտարարություններ են արվում. Լևոն Քոչարյան (Տեսանյութ) Այսօր, 10:14 Հայաստանի կառավարության նիստում «մարդ է վատացել» և «ուշաթափվել»՝ Արցախի նախագահի հայտարարությունից. Պատգամավոր Այսօր, 10:03 «Նժարին դրված էին իմ անձի հետ առնչություն չունեցող հարցեր»․ դատավոր Վազգեն Ռշտունին հայտարարություն է տարածել Այսօր, 10:02 «Ժողովուրդ». Փոքրիկ Հայաստան, բայց 29 հազար 800 կմ² ձգվող կոռուպցիոն սկանդալներ Այսօր, 09:54 «Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբերությամբ սպասում են Փաշինյանի այցին Այսօր, 09:52 «Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները Այսօր, 09:50 «Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է հանրային քրեական հետապնդում Այսօր, 09:48 «Ժողովուրդ». Պաշտոնյային ոչ հարիր պահվածքն ազդելու է պատվավոր հյուպատոսների գործունեության վրա Այսօր, 09:45 «Հրապարակ». Ինչ պաշտոն կստանա առաջիկայում տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Դիանա Գալոյանը Այսօր, 09:43 «Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված Հայկ Մարությանի կուսակցությունում Այսօր, 09:42 «Հրապարակ». Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանության համար Այսօր, 09:40 «Ժողովուրդ». Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը խաբել է 28/03/2024 23:16 Սուրբ Գայանե վանքում կատարվեց Խավարման կարգը ՝ խորհրդանշելով Տիրոջ խաչելությունն ու թաղումը 28/03/2024 23:02 Կորեայի հետ համագործակցության հեռանկարներն են քննարկել ԱԳՆ-ում 28/03/2024 22:45 Ավինյանը տեսակապ է հաստատել Լոնդոնի հետ․ Երևանի նոր գլխավոր հատակագծի մշակման հարցն են քննարկել 28/03/2024 22:35 «Կա ճանապարհի մի կտոր, որը կարող ենք մի քանի կիլոմետր այս կողմով սարքել»․ Ալեն Սիմոնյանը նույնպես քարտեզ ցուցադրեց ու պնդեց՝ Տավուշում ինչ անում են, «մեզ է պետք» 28/03/2024 22:21 Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան 28/03/2024 22:14 Մայր Աթոռում՝ Սուրբ Տրդատի բաց խորանին, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը 28/03/2024 22:01 Հայմորիտը երեխաների մոտ․ Բուժման մեթոդներ 28/03/2024 21:45 Կատարված իրավախախտման շրջանակում գոյացած պարտավորությունը որ դեպքում կհամարվի ամբողջությամբ կատարված․ պարզաբանում են ՆԳՆ-ից 28/03/2024 21:30 Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան 28/03/2024 21:14 Փաշինյանը շարունակում է կյանքի կոչել Ալիևի պահանջները․ այսօրվա հայտարարությունը շատ վտանգավոր է՝ ներազգային պառակտիչ բնույթ ունեցող․ Գեղամ Մանուկյան 28/03/2024 20:59 Հայաստանի և Սփյուռքի ազգային ուժերի համախմբումը հրատապ անհրաժեշտություն է․ Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկություն․ ՀՅԴ Բյուրո 28/03/2024 20:46 Պուտինին հրավիրել են Վիետնամ 28/03/2024 20:33 Ե՞րբ է անհրաժեշտ հանձնել տեստոստերոն հորմոնի մակարդակը որոշող թեստ 28/03/2024 20:19 «Աշխարհի համար նոր պրոբլեմներ մի ստեղծեք»․ Չինաստանը մտահոգված է AUKUS-ի հնարավոր ընդլայնմամբ 28/03/2024 20:04 Դժվար իրավիճակներում Երևանի շահերը պաշտպանել է հենց ՀԱՊԿ-ը, իսկ այժմ ԵՄ առաքելությունը Հայաստանում վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով 28/03/2024 19:53 Հայաստանի ղեկավարությունը մտացածին պատրվակներով, բայց գիտակցաբար խաթարում է Ռուսաստանի հետ հարաբերությունները․ ՌԴ ԱԳՆ 28/03/2024 19:41 ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները Ռուսաստանի դեսպանի հետ են հանդիպել 28/03/2024 19:26 Մեզ համար կա երկու հայկական հանրապետություն՝ անկախ նրանից, թե ով ինչպես է մտածում, և այդ երկու հայկական հանրապետությունները մեզ համար մեկ Հայրենիք են․ Մետաքսե Հակոբյան 28/03/2024 19:10 ԵԽ անվտանգության և քաղաքական հարցերով կոմիտեի անդամները պատրաստվում են այցելել Հայաստան, Վրաստան և Ադրբեջան 28/03/2024 18:56 Ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի․ Իշխան Սաղաթելյան 28/03/2024 18:46 Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը․ Երեք բժշկի մեղադրանք է առաջադրվել 28/03/2024 18:33 Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատումը 28/03/2024 18:20 «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծն են քննարկել 28/03/2024 18:07 Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խուլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես կարծում եք, որ մեր արածը խուլիգանություն է․ Բաց նամակ՝ ԱՄՆ դեսպանին 28/03/2024 17:51 «Կրոկուս Սիթի Հոլլի» վրա հարձակում կատարած ահաբեկիչները եղել են թմրամիջոցների ազդեցության տակ 28/03/2024 17:38 «Թիրախավորում են Արցախի՝ առանց այն էլ շատ խոցելի իշխանություններին և ավելի մեծ վտանգներ են ստեղծում բոլորիս համար»․ Բեգլարյանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին 28/03/2024 17:26 Բերդ-Ճամբարակ ճանապարհը փակ է 28/03/2024 17:15 Լատվիայի արտգործնախարարը հրաժարական է տվել 28/03/2024 17:03 ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները 28/03/2024 16:52 Ակնհայտ է՝ Արցախի էջը փակված չէ, և Փաշինյանն ու Ալիևն ամեն ինչ անում են հարցին ադրբեջանանպաստ լուծում տալու համար․ Իշխան Սաղաթելյան 28/03/2024 16:42 Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ ԱԺ փոխնախագահ 28/03/2024 16:37 Սիսակ Գաբրիելյանը և Գիվի Միքանաձեն համագործակցության համատեղ հայտարարություն են ստորագրել 28/03/2024 16:32 «Արարատի կոնյակի գործարան» ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի. ՍԱՏՄ 28/03/2024 16:23 ՀՀ կառավարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակչությանը. Լուսանկարներ

Տվյալ բաժնի վերջին նյութերը