28/02/2015 15:48
Արցախի նախագահն ընդունել է ՀՀ գլխավոր դատախազին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ընդունել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին և նրա տեղակալ Էմիլ Բաբայանին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հանդիպմանը, որին ներկա էր Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը, քննարկվել են դատախազության գործունեության ոլորտին առնչվող մի շարք հարցեր: