28/02/2015 12:17
Բակո Սահակյանը Սումգայիթի ջարդերի 27-րդ տարելիցի առթիվ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր
Սումգայիթի ջարդերի 27-րդ տարելիցի կապակցությամբ Ացախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի և հանրապետության բարձրաստիճան ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղիկներ դրել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: