28/02/2015 14:40
ՀՅԴ-ականներն ու ԱԺ պատգամավորները հյուրընկալվել են Բակո Սահակյանին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ընդունել է Հայաստանից ժամանած մի խումբ Արցախյան ազատամարտի վետերանների, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների և Հայ հեղափոխական դաշնակցության ներկայացուցիչների: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Անմիջական և աշխատանքային մթնոլորտում քննարկվել են պետականաշինությանը, արտաքին և ներքին քաղաքականությանը վերաբերող հարցեր:
Արցախի ղեկավարը կարևորել է նման այցելությունները` ընդգծելով, որ դրանք` որպես հայրենասիրության և համախմբվածության յուրատեսակ դրսևորում, դրականորեն են ազդում զինված ուժերի մարտունակության բարձրացման, ներհայկական կապերի ամրապնդման, մատաղ սերնդի հայեցի դաստիարակության վրա:
Բակո Սահակյանը պատասխանել է նաև ներկաների կողմից բարձրացված տարբեր հարցերի:
Հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Արթուր Թովմասյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, պաշտոնատար այլ անձինք: