28/02/2015 11:51
Բորիս Նեմցովի սպանության հիմնական վարկածը խանդն է
Ռուս հայտնի քաղաքական գործիչ Նորիս Նեմցովի սպանության հիմնական վարկածներից մեկը խանդն է: Այս մասին հայտնում է Lifenews.ru-ն:
Ըստ վարկածի՝ աղջիկը, որի հետ այդ պահին եղել է Բ. Նեմցովը, Ուկրաինայի քաղաքացի է, մոդել Աննա Դուրիցկայան, ով վերջերս Մոսկվայից մեկնել է Շվեյցարիա, որպեսզի ընդհատի հղիությունը Բ. Նեմցովից: Աղջկա՝ հղիությունն ընդհատելու ծախսերը հոգացել է Բ. Նեմցովը:
Բացի այդ, քննությունը չի բացառում, որ սպանության պատճառ կարող էր դառնալ փողը, որը նա ստանում էր արտասահմանյան հովանավորներից:
Քննչական խմբի անդամների խոսքով՝ Բ. Նեմցովը բազմիցս մեկնել է Ուկրաինա և այնտեղ ակտիվորեն շփվել, այսպես կոչված, «պատերազմի կուսակցության» ներկայացուցիչների հետ, որոնց նպատակը Ռուսաստանում իշխանության տապալումն է և նրանք կարող էին Բ. Նեմցովին միջոցներ տրամադրած լինել՝ Ռուսաստանում իրավիճակն ապակայունացնելու համար:
Երրորդ վարկածի համաձայն՝ դա եղել է սադրանքը, որի օգնությամբ ցանկացել էին հարվածել գործող իշխանություններին և Ռուսաստանում ապակայունացնել իրավիճակը:
Փորձագետների խոսքով՝ Բ. Նեմցովի մահվան պատճառ է հանդիսացել ներքին արյունահոսությունը: Մեջքից նրան 4 կրակոց է հասցվել՝ գլխին, սրտին, լյարդին և ստամոքսին, որի հետևանքով 2 րոպեի ընթացքում նա մահացել է: