28/02/2015 13:09
Ամբողջովին մերկ բրիտանացին իջել է Բուքինգհեմյան պալատի պատուհանից
YouTube կայքում հայտնվել է ուշագրավ տեսանյութ, որտեղ ամբողջովին մերկ տղամարդը փորձում է իջնել հայտնի Բուքինգհեմյան պալատի պատուհանից: Այս մասին հայտնում է mirror.co.uk-ը:
«Թագուհու մերկ հյուրի» լուսանկարները համացանցում են հայտնվել Twitter սոցկայքի օգտատերերի կողմից: Ըստ աղբյուրի՝ այդ կադրերը ֆիքսել են թագավորական նստավայրի կողքով անցնող մարդիկ:
Բուքինգհեմյան պալատի խոսնակը հրաժարվել է մեկնաբանել միջադեպը: