28/02/2015 09:29
Գինու և կոնյակի արտահանումը դադարեցված է
«Անցած տարվա նոյեմբերի 20-25-ից գինու և կոնյակի արտահանումները ՀՀ-ից պրակտիկորեն դադարեցված են։ Այսօր ֆինանս չի գալիս հայ արտադրողին։ Այդ գումարները մենք մղում էինք աշխատավարձերին, հարկերին, վարկերին, մատակարարներին։ Բանկերին չի անհանգստացնում, թե ինչ է կատարվում, իրենց վարկերի տոկոսն են ուզում՝ ըստ գրաֆիկի։
Այս մասով մենք կառավարությունից ակնկալում ենք, որ գոնե առաջիկա 3-4 ամիսներին, որ փոփոխություն չի սպասվում, վարկերի դասակարգման մեխանիզմը փոխեն և ավելի լոյալ ու լիբերալ գտնվեն , որ արտադրողների մասին էլ մտածեն»,- «168 ժամի» հետ զրույցում ասել է Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: