28/02/2015 15:17
«Սումգայիթյան ոճիրը ցույց տվեց՝ Ադրբեջանը պատրաստ չէ ընդունել ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը»
1988 թ. Սումգայիթյան ոճրագործությունը Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման արտահայտման դեմ ուղղված առաջին ոճրագործությունն է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պատմաբան Գևորգ Մելքոնյանը:
Պատմաբանի խոսքով, սակայն, այն իրականում Ադրբեջանի կողմից իրականացված տասնամյակների ընթացքում էթնիկ զտումների քաղաքականության արդյունքն է:
Նա ասաց, որ Սումգայիթյան ոճրագործությունը ցույց տվեց՝ Ադրբեջանը պատրաստ չէ ընդունել ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը:
«Այս ոճրագործությունը ցույց տվեց, որ չդիմադրելու դեպքում Արցախին սպասում է Նախիջևանի ճակատագիրը, իսկ Ադրբեջանում գտնվող ազգային փոքրամասնությունները տասնամյակների ընթացքում ենթարկվում են էթնիկ զտումների»,-ասաց Գ. Մելքոնյանը: