28/02/2015 11:32
2 նոր բալետային ներկայացում Օպերայում
Մարտի 5-ին, 9-ին և 21-ին, ժամը 19:00, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացվեն վերականգնված ԼՈՐԿԻԱՆԱ և ԿԱՐՄԵՆ-ՍՅՈՒԻՏ բալետային ներկայացումները:
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին:
Լորկիանա ներկայացման բեմադրիչն է ՀՀ և ՌԴ արվեստների վաստակավոր գործիչ Մարկ Մնացականյանը, իսկ Կարմեն-Սյուիտ ներկայացմանը՝ ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Գրիգորյանը: