28/02/2015 17:18
Փետրվարի 16-22-ը բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 34.9 մլրդ դրամ
Անցնող շաբաթվա ընթացքում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 90.640 660 դոլար 477.85 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 88.341 423 ԱՄՆ դոլար 479.68 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գնվել և վաճառվել է 7.000 000 ԱՄՆ դոլար 479.44 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում իրականացվել է 3.688 898 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 479.18 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի հրապարակած ամփոփ տվյալներից:
Նույն ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 5.792 863 եվրո 540.52 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 16.071 645 եվրո` 544.8 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում իրականացվել է 90000 եվրոի առք և վաճառք 545.3 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
Փետրվարի 16-22-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 34.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 35.1 մլն ԱՄՆ դոլար: