28/02/2015 13:35
Մոր ձայնն ու սրտի բաբախը ժամանակից շուտ ծնված երեխաների մոտ լուրջ խնդիրներ են օգնում հաղթահարել
Այն երեխաները, որոնք ժամկետից շուտ են ծնվել, երկու անգամ ավելի հաճախ են խնդիրներ ունենում խոսակցականի ընկալման հետ: Սա տեղի է ունենում այն պատճառով, որ ուղեղի այն հատվածը, որը պատասխանատու է խոսակցականի ընկալման համար, չի զարգանում անհրաժեշտ ծավալով: Բայց գիտնականները գտնում են, որ դրա լուծումը հնարավոր է, եթե երեխային մոր ձայնի ու սրտի բաբախի ձայնագրությունը տան լսելու:
«Զդոռովյե» կայքը հիշեցնում է, որ պտուղը սկսում է լսել 24-րդ շաբաթում, սակայն ընկալում է միայն ցածր ձայներ: Երեխաները ծնվում են ոչ ամբողջ ծավալով զարգացած ուղեղով, իսկ ժամկետից շուտ ծնվածները` առավել ևս: Այնպես որ ժամկետից շուտ ծնված երեխաները ավելի հաճախ են խնդիրներ ունենում լսողության ու հատկապես խոսակցական ընկալման հետ:
Բոստոնյան հիվանդանոցներից մեկում անցկացված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ այն երեխաները, որոնք ժամկետից շուտ են ծնվել ու որոնց տվել են լսել մոր սրտի բաբախի ու ձայնի ձայնագրությունը, արագ են հաղթահարել այդ խնդիրը, քան այն երեխաները, որոնք նման ձայնագրություն չեն լսել: Մասնագետները նշում են, որ սա հուսադրող բացահայտում է: