28/02/2015 09:55
Ըստ Ռուբիկ Հակոբյանի՝ Հայաստանի ընդդիմությունը վերաիմաստավորման փուլ է ապրում
«Ժառանգությունը» կշարունակի «Բարգավաճ Հայաստանի» հետ խորհրդարանական ձևաչափով համագործակցությունը։ Այս մասին «168 ժամի» թղթակցի հետ զրույցում ասել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը։
«Նկատի ունենալով, որ մինչև եռյակի կամ քառյակի ձևավորումը էլի համագործակցում էինք, կշարունակենք, բայց դա կունանա՞ այն կառուցվածքային տեսքը, ինչ-որ ուներ նախկինում, կամ կկոչվի՞ եռյակ, ժամանակը ցույց կտա։ Ամեն դեպքում այսօր Հայաստանի քաղաքական դաշտը, մասնավորապես, ընդդիմադիր, վերարժևորման, վերաիմաստավորման փուլ է ապրում և կարծում եմ «Բարգավաճի» համագումարից հետո որոշ շեշտադրումներ ավելի կհստակեցվեն»,- ասել է Ռ. Հակոբյանը։