28/02/2015 09:48
Պերմյակովի դատավարությունը, հնարավոր է, տեղի ունենա Ռոստովում
«Հայկական Ժամանակը», հղում անելով ռուսական 161.ru կայքին, նշում է, որ ՌԴ հյուսիսկովկասյան կայազորային դատարանի նախագահ Միխայլի Պտիցինը հայտարարել է, որ Գյումրիի սպանդի կասկածյալ Վալերի Պերմյակովի դատավարությունը կարող է տեղի ունենալ Ռոստովում:
Ըստ կայքի, Պտիցինն ասել է, որ ներկայումս Պերմյակովը Գյումրիի 102-րդ ռազմաբազայի տարածքում դատահոգեբուժական փորձաքննություն է անցնում և դեռ որոշված չէ՝ դատավարությունը տեղի կունենա Գյումրիու՞մ, թե Ռոստովում: