01/03/2015 15:12
Հանրահավաքը մեկնարկեց. Տեղում են և՛ Տեր-Պետրոսյանը, և՛ Փաշինյանը
Վաղ առավոտից մարդկանց հոսքը դեպի Մյասնիկյանի արձան չի դադարում: Այստեղ են հավաքվել մարդիկ, ովքեր եկել են հարգելու մարտիմեկյան զոհերի հիշատակը:
Հիշեցնենք, որ ուղիղ 7 տարի առաջ այս օրը մայրաքաղաք Երևանում տեղի էին ունենում հանրահավքներ ու ցույցեր, որոնց ժամանակ տեղի ունեցան բախումներ, ինչի հետևանքով զոհվեց 10 մարդ:
Մյասնիկյանի արձան մոտ են եկել նաև Ժիրայր Սեֆիլյանն ու Նիկոլ Փաշինյանը՝ իրենց գործընկերների հետ:
Իսկ քիչ առաջ Ազատության հրապարակում մեկնարկեց ՀԱԿ հանրահավաքը: Ազատության հրապարակում են Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, ՀԱԿ անդամներ Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանն ու մարտիմեկյան զոհերի հարազատներն ու ծնողները:
Հանրահավաքի բացումը կատարեց ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանը, ով իր խոսքում հայտարարեց, որ ուղիղի 7 տարի առաջ իշխանությունը հարձակվեց անզեն, խաղաղ ցուցարարների վրա: «Երկու օր՝ Հայաստանում տոտալ ջարդ էր ընթանում: Ջարդ՝ խաղաղ բնակիչների, խաղաղ ցուցարարների, կանանց ու քնած խաղաղ մարդկանց նկատմամբ: Ձերբակալվեցին հազարավոր մարդիկ, վիրավորվեցին ու հաշմանդամ դարձան հարյուրավոր մարդիկ»,- ասաց Մանուկյանը:
Նրա խոսքով՝ մարտի մեկը դարձավ «Սեժ Սարգսյանի խավար իշխանության սկիզբը, որն այսօր էլ շարունակվում է»: «Մեր երկիրը դարձավ կիասաավտորիտար, գողերի ու բանդաների երկրի: Այս տարիների ընթացքում մենք հավաքվում ու իշխանություններից պահանջում ենք արդարություն ու հանցագործության բացահայտում: Մենք այսօր էլ պահանջում ենք պատժել նրանց, ովքեր հրաման են տվել ձեռք բարձրացենոլ ժողովրդի վրա: Եվ այսօր էլ շարունակում են այդ մարդիկ տեռորն ու ջարդը այդ նույն հայ ժողովրդի նկատմամբ»,- հայտարարեց Մանուկյանը, ով անուն առ անուն հիշեց բոլոր զոհերին:
«Ամեն անգամ կարդալու ենք նրանց անունները, որվքեր զոհ դարձան հանուն Հայաստանի անկախության ու արժանապատվության: Նրանք արդեն մտել են մեր պատմության մեջ: Նրանք մեր երկրի պատվավոր քաղաքացիներն են. Տիգրան Խաչատրյան, Զաքար Հովհաննիսյան, Հովհաննես Հովհաննիսյան, Գոռ Քլոյան, Տիգրան Աբգարյան, Սամվել Հարությունյան, Համլետ Հարությունյան, Դավիթ Պետրոսյան, Գրիգոր Գևորգյան»:
Արամ Մանուկյանն իր խոսքում հավելեց նաև, որ այսօր ելույթ կունենան նաև զոհերի հարազատները: «Զոհերի ծնողներն այսօր լուռ ու համբերատարությամբ տանում են մեր ընդհանուր ցավը: Նրանց մի մասը, սակայն այսօր գնացել է Հայաստանից, մի մասը մահացել, իսկ մի մասն էլ պատրաստվում է արտագաղթել»,- ասաց Մանուկյանը:
«Մենք հաղթելու ենք, որովհետև մեր գործն արդար է: Մեր Աստվածը՝ արդարությունն է, սրանցը՝ փողը, մեր դավանանքը հայրենիքն է, սրանցը՝ աթոռը, սրանք վկզպներով ու միանման զնաչոկներով են ապրում, իսկ մենք պայքարով ու գաղափաներով: Մենք ուժեղ ենք, որովհետև ազատ ենք, որովհետև սիրում ենք մեր երկրը, և պայքարում ենք մեր երկրի ազատության համար: Մենք հաղթելու ենք»,- ասաց նա:
Ի դեպ, ըստ նախնական լուրերի՝ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում անդրադառանալու է ներքաղաքական վերջին զարգացումներին: