01/03/2015 14:14
Լրանում է մարտիմեկյան դեպքերի 7-րդ տարին
Քիչ հետո Ազատության հրապարակում կմեկնարկի մարտիմեկյան դեպքերի 7-րդ տարելիցի հանրահավաքը: Առավոտվանից մարդիկ են հավաքվել նաև Մյասնիկյանի արձանի մոտ, ովքեր եկել են հարգելու 2008 թվականի Մարի 1-ին զոհվածների հիշատակը:
Հիշեցնենք, որ 2008թվականին ընտրություններին հաջորդեցին ընդդիմության հերթական հանրահավաքներն ու բողոքի ցույցերը, իսկ մարտի 1-ի դեպքերի ժամանակ Երևանի կենտրոնում զոհվեցին Դավիթ Պետրոսյանը, Գրիգոր Գևորգյանը, Տիգրան Խաչատրյանի, Արմեն Ֆարմանյանը, Գոռ Քլոյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Զաքար Հովհաննիսյանը, Սամվել Հարությունյանը, Համլետ Թադևոսյանը և Տիգրան Աբգարյանը, բայց անգամ տարիներ անց 10 սպանությունից որևէ մեկը բացահայտված չէ։
Ինչպես ամեն տարի, այս տարի ևս այսօր Ազատության հրապարակում կլինի հանրահավաք: Ազատության հրապարակից հանրահավաքի մասնակիցները երթով կշարժվեն դեպի Մյասնիկյան արձանի մոտ, որտեղ կհարգեն զոհվածների հիշատակը: