01/03/2015 15:25
Ս. Դեմիրճյան. Մարտիմեկյան ոճրագործության բացահայտումը երկրի պատվի խնդիր է
Այսօր պետք է արձանագրենք, որ այս իշխանությունները ամեն ինչ արեցին, որպեսզի մարտիմեկյան ոճրագործությունը կոծկեն: Ազատության հրապարակում իր խոսքն այսպես սկսեց ՀԱԿ անդամ Ստեփան Դեմիրճյանը, ով ընդգծեց նաև, որ այդ ոճրագործության լիարժեք բացահայտումը պետության պատվի խնդիր է:
«Առ այսօր որևէ մեկը պատասխանտվություն չի կրել քաղաքի կենտրոնում կատարված տասը սպասնությունների համար: Այս անպատասխանատվությունը կործանարար է մեր պետության համար, որը քանդում է Հայաստան պետության հիմքերը»,- հայտարարեց Դեմիրճյանը:
Նրա խոսքով՝ Մարտի մեկը կեղծված ընտրություննրի հետևանքն է, և այդ կեղծիքներն էին, որ հանել էին ժողովրդին Ազատության հրապարակ.
«Մեր երկրում պետք է անցկացվեն նորմալ ու ժողովրդավար ընտրություններ, իսկ իշխանությունները պետք է ընտրվեն Սահմանադրությամբ: Մեզ մոտ հառակ գործընթացն է տեղի ունենում: Մենք այսօր հավաքվել ենք, որ ասենք՝ մարտի մեկի էջը փակված չէ և մենք պայքարելու ենք հանուն մեր քաղաքացիների արժանապատիվ կյանքի ու արդարության»,- հայտարարեց նա: