02/03/2015 16:19
Մարտի 9-ից մայրաքաղաքում կմեկնարկի «Ձեզ համար, կանայք» առողջապահական ակցիան
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ կանանց մեկամսյակի շրջանակում մարտի 9-ից մայրաքաղաքում կմեկնարկի ավանդաբար անցկացվող «Ձեզ համար, կանայք» առողջապահական ակցիան: Այս մասին հայտնում են Քաղաքապետարանից:
Հրավիրված աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ առողջապահության վարչության պետը զեկուցել է, որ բարեգործական ակցիայի շրջանակում կմատուցվեն գինեկոլոգիական, ակնաբուժական ծառայություններ, վահանաձև գեղձի ուլտրաձայնային հետազոտություն, համակարգչային տոմոգրաֆիայի հետազոտություն, անհրաժեշտության դեպքում կկատարվեն նաև վիրահատական միջամտություններ: