02/03/2015 13:30
Իշխանությունների նվերը՝ Տեր-Պետրոսյանի 70-ամյակի կապակցությամբ
Քիչ առաջ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանաձնաժողովը, Հակոբ Հակոբյանի գլխավորությամբ, միաձայն ընդունել է ՀՀ կառավարության կողմից ներկայացված ՀՀ նախագահի վարձատրության և անվտանգության մասին օրենքում փոփոխություններ կատրելու նախագծերի փաթեթը: Նախագիծը կքաննարկվի ԱԺ արտահերթ նիստում:
Նածագծի հիմնական զեկուցող, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն իր խոսքում ընդգծեց, որ այսօր առաջարկությունները երկուսն են, որոնցից մեկն, ըստ էության, վերաբերում է գործող օրենքին, որով սահմանված է, որ ՀՀ պաշտոնաթող նախագահի գրասենյակի բոլոր ծախսերը պետք է հոգալ պետական բյուջեի միջոցների հաշվին:
«Գործող օրենքով ՀՀ նախագահին տրվում է անձնական համապատասխան բնակարան, ինչպես նաև ավտոտրանսպորտ, որից պաշտոնաթող նախագահը կարող է օգտվել մինչև 70 տարին լրանալը: Մենք առաջարկում ենք՝ երկուսն էլ դարձնել ցմահ: Առաջարկում ենք նաև կահավորված գրասենյակը ևս դարձնել ցմահ օգտագործման իրավունքով»,- նշեց Ա. Ասատրյանը:
Ինչ վերաբերում է պաշտոնաթող նախագահի կենսաթոշակին, ապա հիմնական զեկուցողն առաջարկեց նախկինում սահմանված 24 տոկոսը, դարձնել նախագահի աշխատավարձի 70 տոկոսի չափով: «Առաջարկվում է վերականգնել նախկինում գործող դրույթը»,- ասաց նախարարը:
Այս առաջարկին համաձայն էին հանձնաժողովի անդամները, ընդ որում՝ ընդդիմադիր պատգամավորները: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը հետաքրքրվեց, թե ինչո՞վ է պայմանավորված այս փոփոխությունները, որին ի պատասխան Ա. Ասատրյանը, որ այս առաջարկության հիմքը այն է, որ պաշտոնաթող բոլոր նախագահները կարող են օգտվել դրանից:
«Կարծում եմ, որ առաջարկությունները տեղին են, հաշվի առնելով այն, որ շուտով առաջին նախագահը կդառնա 70 տարեկան»,- ասաց նա:
Լ. Սարգսյանը արձագանքեց. «Չեմ ուզում սա պայմանավորել առաջին նախագահի փաստով, բայց ուրախ եմ, որ 70 տարին այն սահմանը չէ և համոզված եմ, որ մարդը կարող է անգամ այդ տարիքում ակտիվ քաղաքականությամբ զբաղվել»,- հավելեց նա:
«Սա վերաբերում է նախագահի ինստիտուտին»,- պարզաբանեց Ա. Ասատրյանը:
Նշենք, որ նախագիծը միաձայն քվերկությամբ ընդունվեց, որը կքննարկվի հաջորդ քառօրյայում: