02/03/2015 11:30
Էրդողան. Եթե ԱՄՆ-ն և Ռուսաստանը ցանկանան, Ղարաբաղյան հարցը կլուծվի
«Քանի դեռ Հայաստանը գրաված հողերի հարցում քայլ չի կատարել, սահմանը չենք բացելու»,- այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, ով լրագրողների հարցերին պատասխանել է Սաուդյան Արաբիա մեկնելուց առաջ:
Թուրքական Star-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը Ղարաբաղյան հարցը չլուծելու համար մեղադրանքներ է հնչեցրել ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հասցեին:
«Իրականում ԱՄՆ-ն և Ռուսաստանը եթե ցանկանան, այդ հարցը կլուծվի: Ադրբեջանցի ժողովրդի քաղաքակրթությունը, հավատքը հայտնի է, հայտնի է նաև հակառակ կողմինը: Ինձ թվում է, որ հենց այդ պատճառով էլ արդար մոտեցում չի ցուցաբերվում»,- Էրդողանի խոսքերը մեջբերում է պարբերականը: