02/03/2015 14:15
ՀՀԿ պատգամավորը՝ ԲՀԿ հետ հակամարտության մասին. Բռնաճնշումներ չէին, համարժեք վերաբերմունք էր
Անցած խորհրադարանական քառօրյան բոյկոտելը ԲՀԿ-ի կողմից քաղաքական քայլ էր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:
«Մարտի հինգին կլինի կուսակցության համագումարը և իրենք կհստակեցնեն հետագա անելիքները: Համենայնդեպս, լուրջ խնդիրներ կան իրենց կյանքում»,- ասաց Մկրտիչ Մինասյանը:
ՀՀԿ-ական պատգամավորը չհամաձայնեց լրագրողներից մեկի այն դիտարկմանը, որ ԲՀԿ-ի նկատմամբ սկսվել են բռնաճնշումներ.
«Եղել է տնտեսական գործունեությունը ստուգելու հանձնարարություն ու նման հանձնարարություն բոլորի մասով էլ լինում է»,- ասաց Մկրտիչ Մինասյանը` միաժամանակ նշելով, որ տեղյակ չէ, թե ինչ փուլում են գտնվում այդ ստուգումները:
«Բռնաճնշումներ չէին, համարժեք վերաբերմունք էր»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը: