02/03/2015 12:19
Սեյրան Օհանյանն այցելել է Կենտրոնական զինվորական հոսպիտալ. Լուսանկարներ
Նախօրեին ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այցելել էր Կենտրոնական զինվորական հոսպիտալ: Այս մասին տեղեկացնում է Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Նրան ուղեկցում էին ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Է.Ապրիամովը, ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ
Կ.Խաչատրյանը:
Նախարարը անձամբ հանդիպել է մի քանի հիվանդների, զրուցել նրանց հետ, մանրամասն տեղեկացել նրանց բուժման գործընթացի մասին:
Հոսպիտալի պետը զեկուցել է հոսպիտալի ընդհանուր աշխատանքների, բուժզննումների, բուժօգնության և ստացիոնար աշխատանքների ծավալների ու բնույթի մասին: Հոսպիտալի ողջ աշխատանքներին հետևելով ՊՆ Սեյրան Օհանյանը տվել է նաև համապատասխան հանձնարարականներ: