Ս. Սուրենյանց. Վերադարձիր առաջին նախագահի բարձունքիդ, եթե այն մնացել է...

02/03/2015 10:21

Ս. Սուրենյանց. Վերադարձիր առաջին նախագահի բարձունքիդ, եթե այն մնացել է...


Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Facebook-յան իր էջում կիսվել է  տպավորություններով, որոնք արթնացրել է Լևոն Տեր-Պետրոսյանի մարտիմեկյան հավաքը.

«Լսում էի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքային ելույթը: Բացի մեկ դրվագից՝ հիասթափությունս անասելի է. աչքիս առաջ փլվում է քաղաքական մի հսկա, ով առանց չափազանցության եղել է իմ քաղաքական կումիրը, պատանեկան ու երիտասարդական իմ պատկերացումներում՝ նա նույնացել է 88-ի, պետականության գաղափարի հետ: Տարիներ առաջ հիասթափության առաջին ազդակը ստացա, հետո՝ երկրորդը, երրորդը... այսօր, կարծես թե՝ վերջնականը:

Հետո ասում են՝ հավատա քաղաքականությանը: Ո՞նց հավատաս, երբ անձամբ, անմիջականորեն ճանաչում ես հանրապետության երեք նախագահներին, իսկ այսօրվա քաղաքականությունը նրանց մարդկային հարաբերությունների սարդոստայնն է, նրանց էգոյի պատանդը:
Գանք հանրահավաքին: Արդեն իսկ ցավալի է, ողբերգություն, որ 2008-ին ազատության սիմվոլ դարձած Տեր-Պետրոսյանի հետ այսօր Ազատության հրապարակ էր եկել ընդամենը 1500 մարդ: Սա հասարակության ամենախոսուն գնահատականն է Պապիին (նրան այսպես են կոչում մերձավոր շրջապատում):

Իհարկե, ես չունեմ Տեր-Պետրոսյանի քաղաքական, հասարակական բարձր կարգավիճակը, բայց նաև զերծ եմ նրա բնավորությանը բնորոշ քինախնդրությունից ու անկեղծորեն պետք է ասեմ, որ միանշանակ համաձայն եմ նրա ելույթի այն դրվագին, որը վերաբերում է Ցեղասպանության 100-ամյա տարելիցին, հայ-թուրքական հարաբերություններին, ԼՂ խնդրին: Այս դրվագում կարծես խոսում էր առաջին նախագահը՝ իմաստուն մի պետական գործիչ, ով բանաձևում էր երկրի զարգացման վեկտորը: Ելույթի մյուս դրվագներում միայն քինախնդրություն էր, չարություն, հասարակությանն ապրանքի վերածելու մոլուցք, ընդդիմախոսներն անվանարկելու թուլություն և գայթակղություն: Մարդն այնքան ինքնասիրահարված է, որ անգամ մոռացել էր օրվա խորհուրդը, հիշատակի խորհուրդը, տաս զոհերի հանդեպ իր քաղաքական ու բարոյական պատասխանատվությունը և կատակներ էր անում, քիչ մնաց հիշեր 2008-ի Քոչարին ու մի ոտքից կաղող Զուրաբյան Լյովի հետ շուրջպար բռներ:

«...Ընդդիմության դաշտում կրկին միայնակ մնացած Հայ Ազգային Կոնգրեսին ժամանակ է պետք իր հետագա գործունեության մարտավարությունը ճշգրտելու եւ պայքարի շարունակման քաղաքական ռեսուրսները հաշվարկելու համար»-- չգիտես հոխորտո՞ւմ էր, թե՞ արդարանում առաջին նախագահը: Հազիվ թե արդարանում էր, որովհետև եթե այդպես լիներ, ապա, որպես պատասխանատու գործիչ, նախ և առաջ պետք է հասարակության առաջ ներողություն խնդրեր իր քաղաքագիտական հայտնի վերլուծության ձախողման համար, այն բանի համար, որ հերթական անգամ դարձել է հասարակության աննախադեպ հուսալքության պատճառ: Բայց ափսոսանքի որևէ զգացում չկար, ու եթե նույնիսկ կա, ապա կարծում եմ՝ միայն նրա համար, որ «յուղոտ» տեղ խոպան գործուղղված Զուրաբյան Լյովիկը այլևս չի կարող մայր գրասենյակ հասցնել «կլորիկ տրանսֆերտները»:

Կամ եթե դու ես միակ ընդդիմությունը, ապա համարո՞ւմ ես, որ իշխանությունն արդեն «գնել» է քո երեկվա դաշնակիցներ Գագիկ Ծառուկյանին ու Րաֆֆի Հովհաննիսյանին՝ իրենց կուսակցություններով, էլ չասած՝ Արամ Սարգսյանի, Նիկոլ Փաշինյանի, Հիմնադիր խորհրդարանի, ՀՀՇ-ի, ԱԴԿ-ի ու մյուսների մասին: Ունե՞ս փաստեր, որ այդ հարգարժան մարդիկ Սերժի գրպանում են, իսկ գուցե դո՞ւ էլ նման մտադրություն ունեիր, երբ քո վաղեմի ընկեր Սերժից տետ ա տետ հանդիպում էիր հայցում:

Ելույթի մեկ այլ դրվագում առաջին նախագահն ընդհանրապես մոռացավ օրվա խորհուրդը ու տափակ հումորով սկսեց անվանարկել մարդկանց, ովքեր՝ վտանգելով անգամ իրենց կյանքը, 2007-ի վերջին ապահովել են նրա քաղաքական ռեստավրացիան: «Դավալուից ցախավելը հեծած, «մեկ պլյուս մեկ» քայլերգը շուրթերին եւ Պուտինի հրաժարականի պահանջը կրծքի տակ, հասնում են Ազատության հրապարակ, ինքնահռչակվում որպես նոր բեւեռ, ստորագրում քաղաքացիական պայմանագիրը, եւ շարժվելով դեպի Բաղրամյան 26, կյանքի կոչում «100-ամյակն առանց ռեժիմի» կարգախոսը։ Կարծում եմ, հասկացողը հասկացավ, իսկ չհասկացողն այս հաղթական երթը շուտով իր աչքով կտեսնի։ Ես անկեղծորեն ցանկանում եմ, որ բաբելոնյան աշտարակի այս նոր շինարարները վերջապես մեկտեղվեն ու լիովին բացահայտվեն ժողովրդի առջեւ, որովհետեւ հետագայում այլեւս երբեք նման առիթ չեն ունենա, եւ Հայաստանը կմնա այդպես էլ չփրկված»,- ասում է Տեր-Պետրոսյանը։ Քիչ էր մնում՝ Տեր-Պետրոսյանը զարկ տար իր անսպառ երևակայությանն ու այս մարդկանց մեղադրեր Մարտի 1-ի կազմակերպման մեջ:

Խորհուրդ կտայի առաջին նախագահին՝ հատկապես զգույշ արտասանել Դավալու բառը, որովհետև այն ասոցացվում է Վազգեն Սարգսյանի անվան հետ, ով, ի տարբերևություն ոմանց, երբեք իր բանակին մենակ չի թողել հակառակորդի դեմ: Իհարկե, հասկանում եմ, որ դժվար խորհորդ եմ տալիս, որովհետև առաջին նախագահը կարողացավ ներել, իր իսկ կողմից, Մարտի 1-ի ոճիրում դերակատարություն ունեցած Գագիկ Ծառուկյանին, բայց չի կարողանում ներել արցախյան հաղթանակի խորհրդանիշ դարձած Վազգեն Սարգսյանին: Չի կարողանում ներել՝ հայտնի պատճառներով:

Բայց ես Արամին՝ Վազգենի եղբորը, մեկ այլ հարցում մեղադրում եմ: Դա այն է, որ ժամանակին ինձ թույլ չի տվել, որպեսզի հրապարակայնացնեմ ներկոնգրեսային խոհանոցի ինչ-որ դրվագներ:Թույլ չի տվել՝ բարոյականությունից դրդված, «աղ ու հացի» սուրբ կանոնից ելնելով: Հիմա էլ չեմ մանրամասնելու: Ուղղակի արձանագրեմ, որ ՀԱԿ-ԲՀԿ դաշինքը, ըստ այդմ՝ Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծությունն ունեն կոնկրետ մոսկովյան «կնքահայրեր»: Հայկական «բուրժուադեմոկրատիան» Մոսկվայի համար պահանջարկված էր լինելու, եթե Սերժ Սարգսյանը Հայաստանը տաներ եվրոինտեգրման ճանապարով: Այլ խոսքով, Տեր-Պետրոսյանը, կամա թե ակամա, օժանդակել է Հայաստանի եվրասիականացմանը՝ դարձյալ , կամա թե ակամա, Մոսկվայի համար նվազագույնի հասցնելով իր ու Ծառուկյանի դաշինիքի գինը: Այս թեմայով՝ առայժմ այսքանը:

Ես առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանից շատ բան եմ սովորել, ինչի համար նրան երախտապարտ եմ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանից սովորելու ոչինչ չունեմ: Շատ կուզենայի, որ հանուն Հանրապետության՝ Տեր-Պետրոսյանը վերադառնա առաջին նախագահի բարձունքին, եթե այն մնացել է...».- հիասթափված գրառել է Սուրենյանցը:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 13:04 Երևանում 2020 թ․տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է Այսօր, 13:00 Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը Այսօր, 12:56 Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Այսօր, 12:47 Եվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմանների և ներսում իրավիճակի մասին հարցեր․ Թովմասյան Այսօր, 12:27 Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ Այսօր, 12:17 Աշտարակ-Երևան ճանապարհին պարեկները կանգնեցնում են դեպի մայրաքաղաք եկող բոլոր բեռնատարներն ու շատերին չեն թողնում շարունակել ճանապարհը Այսօր, 12:15 «Լադանիվա» խումբը Երևանի կենտրոնում անակնկալ ելույթներ է ունեցել (Տեսանյութ) Այսօր, 12:10 Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը Այսօր, 12:08 Փակ է Երևան-Էջմիածին ճանապարհը Այսօր, 12:02 Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները․ Լուսանկարներ Այսօր, 11:44 Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը Այսօր, 11:36 Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆ Այսօր, 11:31 Կիրանցի դպրոցում դասադուլ է Այսօր, 11:29 Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հասարակությունում, կրթության բացերի հետևանք են. ՄԻՊ Այսօր, 11:21 Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներ Այսօր, 11:18 Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է Այսօր, 11:16 Գառնի գյուղի Չարենցի փողոցի տներից մեկի և հարակից տան բակում գտնվող հացատան տանիքում հրդեհ է բռնկվել Այսօր, 11:05 «Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է Տավուշում փաստահավաք աշխատանքների արդյունքները․ Քարտեզային տեսանյութ, փաստեր Այսօր, 10:55 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Այսօր, 10:50 Երազանքն իրականացնելու ճանապարհին․ «Մեկնարկի՛ր» ծրագրի մասնակից Տիգրան Հարությունյանը սկսել է ուսումնասիրել ստարտափ էկոհամակարգը (Լուսանկարներ) Այսօր, 10:46 «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Հովհաննիսյան Այսօր, 10:44 Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՀՀ ոստիկանություն Այսօր, 10:41 Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել՝ «Հաղթանակ» այգու տնօրենը թքել է իրենցից մեկի դեմքին Այսօր, 10:36 Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը Այսօր, 10:33 Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով գալ Երևան (Տեսանյութ) Այսօր, 10:30 «Հողատու՛», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանի վարչական շրջաններում․ Լուսանկարներ (Տեսանյութ) Այսօր, 10:27 Երևանում և մարզերում մեկնարկել են անհնազանդության ակցիաները. քաղաքացիները բեռնատարներով փակել են Ազատության պողոտան Այսօր, 10:17 Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորված Այսօր, 10:10 Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար Այսօր, 09:56 «Ժողովուրդ». ՔՊ քրեական գործերով անցնող, կամ այդպիսի հարազատներ ունեցող պատգամավորները չեն համարձակվի նեղացնել Սասուն Խաչատրյանին Այսօր, 09:54 «Հրապարակ». Գյուղից երևում է դիրքերի քանդման գործընթացը Այսօր, 09:51 «Ժողովուրդ». Աննա Հակոբյանի այցը Գյումրի քողարկված քաղաքական նպատակ է ունեցել Այսօր, 09:50 «Հրապարակ». «Որոշակի հարցեր կան, որոնք դեռևս ճշգրտումների փուլում են» Այսօր, 09:43 «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի կադրերի ընտրության պատկերը Այսօր, 09:40 «Հրապարակ». ԿԳՄՍՆ-ում լուծարվում է սփյուռքի բաժինը Այսօր, 09:39 «Ժողովուրդ». Բյուջեով սպասարկվող մեքենաներով նախագահ Վահագն Խաչատուրյանը մեկ անգամ չայցելեց ապօրինի բերման ենթարկվածներին Այսօր, 09:37 «Հրապարակ». Երբ Ալիևը փախստականների անվան տակ Հայաստան ուղարկի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների, «բոլոլան» այդ ժամանակ կսկսվի 25/04/2024 23:01 Փաշինյանը «սահմանազատման» գործընթացի մասին զեկույց է ներկայացրել ՔՊ-ականներին 25/04/2024 22:52 Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը, ում արգելել են մուտք գործել ՀՀ տարածք, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը 25/04/2024 22:41 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով 25/04/2024 22:30 Տիգրան Աբրահամյանը ձերբակալվածների պահման վայրում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին 25/04/2024 22:17 Ծնկափոսային տարածության կիստա․ Ախտորոշումն ու բուժումը 25/04/2024 22:03 Կտրուկ ակտիվացել է Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցումը Հայաստան 25/04/2024 21:53 «Տեղի է ունենում՝ ըստ անհրաժեշտության»․ Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է 25/04/2024 21:42 Տավուշում ականազերծում անող զինծառայողի աջ ոտնաթաթն է պոկվել պայթյունից 25/04/2024 21:32 Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացածը պայմանագրային զինծառայող է 25/04/2024 21:19 Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ Աբրահամյան 25/04/2024 21:06 Կարիք կա ոչ միայն չմոռանալու անցյալը, այլև ապագայի ղեկը ժողովրդին վերադարձնելու 25/04/2024 20:43 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան վրեժխնդրությունը բավարարելու համար, քննիչները մարդկանց մեղադրանքներ են առաջադրել․ Թագուհի Թովմասյան 25/04/2024 20:23 Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ, հարազատները նրան խնդրել են դադարեցնել հացադուլը 25/04/2024 20:03 Արտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում մասնակցել են ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի նստաշրջանին 25/04/2024 19:50 «Սահմանազատման» գործընթացի վերջին զարգացումները Մհեր Գրիգորյանը Իրանի դեսպանի հետ է քննարկել 25/04/2024 19:38 Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում 25/04/2024 19:26 Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, ՊՆ-ից հաստատել են 25/04/2024 19:18 Միրզոյանը Սերբիայի առաջին փոխվարչապետի հետ «սահմանազատման» գործընթացն է քննարկել 25/04/2024 19:05 «Սահմանազատման» դեպքում «այլընտրանքային» հռչակվող ճանապարհի և թշնամու հեռավորությունը 25-30 քայլ է լինելու 25/04/2024 18:55 Բելառուսում հաստատել են ռազմական նոր դոկտրինը. զսպման միջոց է դիտարկվում ռուսական միջուկային զենքի տեղակայումը երկրում 25/04/2024 18:41 Ուղիղ գծով՝ մոտ 170 մետր և ամբողջությամբ դիտարկվող․ Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց 25/04/2024 18:31 «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն»․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում է 25/04/2024 18:19 Եթե ուզում ենք, որ երկիրը մնա հայկական, ապահայկական իշխանությունը պետք է հեռանա 25/04/2024 18:05 Ապրիլի 25-ի դրությամբ Տավուշում 20 սահմանային սյուն են տեղադրել 25/04/2024 17:50 «Մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին»․ Քննչականը՝ «Բևեռի» կին ցուցարարին ձերբակալելու մասին 25/04/2024 17:42 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 25/04/2024 17:30 Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից․ Ասպրամ Կրպեյանի հետ գնում է՝ միանալու կիրանցիներին 25/04/2024 17:23 Խաղաղ ակցիայից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ արձանագրություններ են կազմել՝ «ոստիկանի պահանջին չենթարկվելը» 25/04/2024 17:12 Էդգար Ղազարյանին ազատ են արձակել 25/04/2024 16:58 «Ոտքի՛, քանի չի հանձնել» 25/04/2024 16:51 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է 25/04/2024 16:30 Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց 25/04/2024 16:19 ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտը կազմում է ավելի քան 188 միլիարդ 866 միլիոն դրամ. հաշվետվությունը կներկայացվի ԱԺ 25/04/2024 16:10 Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտում կհաջողես. տարվա լավագույն պարեկ Խաչիկ Հովհաննիսյան 25/04/2024 16:00 Սուրեն Պապիկյանն ու ԵԽ Երևանի գրասենյակի ղեկավարը քննարկել համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր 25/04/2024 15:48 Ալիևն ու Ղրղզստանի նախագահն այցելել են օկուպացված Արցախ 25/04/2024 15:34 Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Քոչարյան 25/04/2024 15:26 Սանոսյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր 25/04/2024 15:14 Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն 25/04/2024 15:02 Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում, վաղը, որ պատասխանատվության ենթարկեն, թող լացուկոծը չդնեն, թե շեֆը Նիկոլն էր. Մանուկյան 25/04/2024 14:53 Մոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում 25/04/2024 14:47 1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ 25/04/2024 14:43 Երևանում և Նոյեմբերյանում բողոքի ակցիայի 29 մասնակից է բերման ենթարկվել 25/04/2024 14:36 Հայաստանն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող քաղաքացուն 25/04/2024 14:32 Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով մեկ անձ կալանավորվել է 25/04/2024 14:29 Փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը 25/04/2024 14:25 Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը 25/04/2024 14:20 Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը 25/04/2024 14:07 Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատթարացել է, նրան տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց 25/04/2024 14:01 Այն մարդիկ, ովքեր ամեն օր իրենց ոտքերը մաքրում են Սահմանադրության վրա, պետք է հեռանան. Հակոբյան (Տեսանյութ) 25/04/2024 13:57 Բագրատաշեն տանող ճանապարհին շտապօգնության մեքենա ժամանեց. Ոստիկաններին հաջողվեց բռնի ուժով ճանապարհը միակողմանի բացել 25/04/2024 13:55 Սա ակցիա չէ, սա հայի ընդվզում է թուրք ռեժիմի դեմ. Նաիրա Զոհրաբյան 25/04/2024 13:50 Ընդամենը 25-30 հանգույց փակվի, քաղաքը կպարալիզացվի. Քոչարյան (Տեսանյութ) 25/04/2024 13:45 Ընդդիմադիրները երրորդ երկրի դրդմամբ զբաղված են Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ հրահրելու գործով. Ալեն Սիմոնյան 25/04/2024 13:43 Շատ դրական եմ վերաբերվում. պետք է քննարկել Բաքվից գազ գնելու հարցը. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) 25/04/2024 13:34 Կիրանց–Ոսկեպար ճանապարհին ոստիկանությունը փորձեց ճանապարհը բացել. բախման հետևանքով Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ 25/04/2024 13:31 Էդգար Ղազարյանին և մի շարք քաղաքացիների բերման ենթարկեցին (Տեսանյութ) 25/04/2024 13:26 Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահման ենք ֆիքսել. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) 25/04/2024 13:24 Երևանում անհնազանդության ակցիաներ են. Խորենացի-Զաքյան հատվածը փակ է 25/04/2024 13:20 Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 14.3%-ով 25/04/2024 13:18 Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը 25/04/2024 13:16 Իրանի իշխանությունները մահապատժի են դատապարտել հայտնի ռեփեր Թոմաջ Սալեհիին. հայտնի է պատճառը 25/04/2024 13:10 Ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին (Տեսանյութ)

Տվյալ բաժնի վերջին նյութերը