02/03/2015 14:28
Սևակ Հովհաննիսյան. Հայաստանում նոր կրոնական կազմակերպություններ են հայտնվել
Հայաստանում գործող մի շարք կրոնական կազմակերպություններին ավելացել են նորերը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահ Սևակ Հովհաննիսյանը:
«Նոր կազմակերխություններից է «Աստծո կամք» եկեղեցին, որի բացումը լինելու է մայիսի 5-ին»,- ասաց Սևակ Հովհաննիսյանը՝ նշելով, որ դրա հետևորդներն իրենց համարում են Քրիստոսի կամքը կատարողներ:
« «Աստծո կամքը» հիմանկանում զբաղվելու է բարեգործությամբ, հագուստ և այլ օգնություն է տրամադրելու կալանավայրերին, իսկ բացումը կլինի Կապան քաղաքում»,- ասաց բանախոսը:
Նա ներկայացրեց ևս մեկ նորաբաց կազմակերպություն՝ «Աստծո բանակը».
«Այս կազմակերպությունը հիմնադրվել է Միացյալ Նահանգներում՝ 2012 թվականին, իսկ դրա հոգևոր հովիվը Հովհաննես Ջուլֆայանն է»:
Անդրադառնալով արդեն շատերին հայտնի «Կյանքի խոսքին»՝ բանախոսը նշեց, որ այն վերջին շրջանում չափազանց թուլացած է.
«Մենք բազմաթիվ մարդկանցից դիմումներ ենք ստանում: Նրանք խնդրում են, որ օգնենք իրենց դուրս գալ այդ կազմակերպությունից»,- ամփոփեց խոսքը Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահը: