Վակուում ընդդիմության դաշտում՝ անորոշ ժամանակով

02/03/2015 20:21

Վակուում ընդդիմության դաշտում՝ անորոշ ժամանակով


Գագիկ Ծառուկյանի կողմից քաղաքական ակտիվ գործողություններից հրաժարվելը հայաստանյան կյանքում նոր իրավիճակ ստեղծեց: Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծությամբ սկսված՝ 2012 խորհրդանական ընտրություններով ամրապնդված ու արդեն մինչև վերջերս  հանրահավաքային գործողությունների վերաճած քաղաքական գործընթացը բավական երկար ժամանակ երկրում զբաղեցնում էր ընդդիմադիր տրամադրությունների հարթակը: Ընդ որում, բավական ագրեսիվ էր զբաղեցնում, իրենց շուրջ չհամախմբված ընդդիմադիր այլ ուժերի՝ ընդհուպ քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակիցների ու խմբերի հանդեպ ինտենսիվ քննադատությամբ: 

Բացառությամբ 2013 թ․ նախընտրական ու հետընրտական գործընթացների մի կարճ շրջան, երբ այս ուժերը պարզապես որևէ մասնակցություն չցուցաբերեցին ներքաղաքական գործընթացներին, մնացած ամբողջ ընթացքում «բուրժուադեմոկրտական»  գործընթացը հայաստանյան ընդդիմադիր օրակարգում դոմինանտ տեղ ուներ:

Այսինքն՝ շուրջ 2 տարուց ավելի տևած քաղաքական գործընթացից, այսօր համարձակորեն կարող ենք արձանագրել, ոչ մի արդյունք չի մնացել:

Ինչո՞ւ այդպես ստացվեց: Առաջին հայացքից քաղաքական գործընթացում մասնակցում էին ուժեր, որոնք քիչ թե շատ վայելում են հանրության վստահությունը, այդ թվում քվեների տեսքով: Համագործակցության մեջ կողմերից յուրաքանչյուրն իր մասով ծածկում էր անհրաժեշտ ծանրակշիռ ռեսուրսների իր չափաբաժինը․ մեկը տնտեսական մասով, մյուսը քաղաքական:  Ինչպես վերը ասվեց, նրանք բավական երկար ճանապարհն էին անցել: Հրապարակային մեսիջների փոխանակումից սկսված՝ գործընթացը հետո իրեն սկսեց դրսևորել  նաև խորհրդանական գործունեության ընթացքում: Արդեն վերջերս այն թևակոխել էր ավելի բացահայտ մի իրավիճակ, երբ Ծառուկյանի մասնակցությամբ տեղի էին ունենում հանրահավաքներ (ինչ առնվազն մեկ երկու տարի առաջ դժվար էր պատկերացնել):

Այսինքն՝ ունեինք քաղաքական սուբյեկտների, գործառույթների, գործիքների բավական պատկառելի մի ցուցակ: Ինչո՞ւ եմ սա առանձնացնում: Որովհետև, օրինակ հետընրտական իրավիճակներում, ինչքան էլ ցավալի է, բայց օրինաչափ դարձած իրավիճակ կա, երբ ընդդիմադիր ուժերը՝ սկսված հետընրտական զարգացումներից պատասխանատվությունը վերցնելու ու հայտարարված նպատակները իրականացնելու ռեսուրսներ ու ժամանակ չեն ունենում:

Բայց կոնկրետ «Եռյակի» գործունեության դեպքում, չնայած արտահերթ հռետորաբանությանը, չնայած բավական ռադիկալ հայտարարություններին, կարծես արտահերթ գործողությունների հետ գործ չունեինք, այլ երկարատև մի գործընթացի, որ նախ և առաջ հենց այդ գործընթացի մսնակիցներին պետք է շանս ու ժամանակ տար՝ հաշվելու սեփական ռեսուրսները, նոր ռեսուրսներ ձևավորելու, քաղաքական կազմակերպվածության նոր համակարգեր մշակելու:

Իրավիճակը, սակայն, հակակառակն ապացուցեց: Չնայած սուր հռետորաբանությանը, ռեսուրսների առկայությանը, երկար ժամանակ ձգված համագործակցությանը՝ արդյունավետություն չունեցանք: Ավելին՝ ընդամենը գործընթացի մեկ դերակատարի էվակուացումը քաղաքական դաշտից միանգամից չեզոքացրեց այս երկար համագործակցությունը:

Հենց այստեղ երևաց, որ իրականում որևէ «Եռյակ» էլ չկար, կար Գագիկ Ծառուկյան քաղաքական ու տնտեսական գործոն: Այսինքն՝ չնայած արտաքուստ քաղաքական բավական պատշաճ ընթացակարգերին, չհաջողվեց ստեղծել համակարգ: Իսկ դա չհաջողեց, որովհետև միավորման հիմքում չկար գաղափարական հենք: Կային ամբիցիաներ, կային սեպարատ շահեր, ու կար այդ ամբիցիաների, շահերի համատեղման համար նպաստավոր մի իրավիճակ՝ իշխանափոխության մասին աղոտ ձևակերպումներով: Միամտություն կլինի ասել, որ ընդդիմությունը իշխանությունից նման կոշտ արձագանք չէր սպասում: Ով ով, թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանը, թե՛ Գագիկ Ծառուկյանը իշխանական համակարգը ներսից լավ գիտեն, ու չէին կարող նման արձագանք հաշվարկած չլինեին: Կա՛մ սխալ էին հաշվարկել, կա՛մ հաշվարկել էին, բայց այդ մասին իրենց կողմնակիցներին համապատասխան «ինստրուկտաժ» չէին արել, կա'մ անձամբ լուրջ հաշվի չէին նստել այդ հաշվարկների հետ:

«Բուրժուադեմոկրատական» կոչվող գործընթացի, այսպես ասած, տեխնիկական կողմը կաղեց, երբ փաստացի որևէ սոցիալական լայնածավալ ազդեցություն հանրության կողմից չտեսանք: Ծառուկյանի մասնակցությամբ հանրահավաքների մարդաշատությունը ապահովվում էր Ծառուկյանի ու նրա կողմնակիցների բիեզներում ներգրավված մարդկանց ներկայությամբ ու երբ Ծառուկյանը հայտնվել էր փակուղու առաջ, նախ և առաջ տնտեսական իր ռեսուրսները կորցնելու վտանգի տակ, այս մարդիկ դժվար ինքնակամ դուրս գային փողոց ու ապահովեին սոցիալակկան սպասվելիք ազդեցությունը: Բացի այդ, ամոբղջ գործընթացը ու դրանցում հանրության մասնակցությունը թափանցիկ չէր: Առաջին հայացքից ռադիկալ հռետորաբանության հանրային պահանջարկը բավարարող վերնախավը այդպես էլ թափանցիկ չդարձրեց գործընթացը հանրության համար: Ինչին հանրությունը պատասխանեց փակուղային իրավիճակում իր անգործությամբ:

Նախորդ շաբաթ ԱԺ-ում կառավարման ճգնաժամի մասին քննարկումներ տեղի ունեցան: Այս քննարկումների առաջարկությունն ընդդիմությունը առաջ էր բերել դեռևս աշնանը, բայց իշխանության կողմից դրա քննարկումը խոչընդոտվել էր: Այս անգամ, երբ իշխանության ներկայացուցիչները վախենալու ոչինչ չունեին, քննարկմանը ոչ միայն չխոչընդոտեցին, այլև մասնակցեցին դրան ակտիվորեն: Բայց բացի ընդդիմության պարտությունը տոնելու՝ իշխանական պատգամավորների միտումներից, առկա էր ևս մեկ ակնառու հանգամանք ՝ իշխանության համար ևս ընդդիմության բացակայությունը խնդիր է: Ու եթե առաջին հայացքից այդ բացակայությունը իշխանությանն ավելի ազատ գործելու շանսեր է տալիս, համակարգային իմաստով բոլորն էլ հասկանում են, որ Հայաստանի պես բազմաթիվ քաղաքական ու սոցիալական խնդիրներ ունեցող երկրում ընդդիմության վակուումի երկարաձգումը հղի է ապակայունացման լուրջ վտանգներով:

Առաջիկա քաղաքական խմորումները Հայաստանում  զարգանալու են հենց ընդդիմադիր տրամադրությունների դաշտում: Ծառուկյանի էվակուացիան քաղաքական դաշտից, Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Մարտի 1-ի հանարահավաքում հնչեցրած հայտարարությունը՝ ՀԱԿ-ի՝ միակ ընդդիմություն լինելու մասին, ծաղրը մարգինալ քաղաքական ուժերի հանդեպ, նախորդ շաբաթվա սկզբին խորհրդարանում «կառավարման ճգնաժամի մասին» քննարկումներում՝ իշխանության ու ընդդիմության տարբեր ներկայացուցիչների ելույթներում  ու քննարկումներում հնչող մտահոգությունները ու փոխադարձ մեղադրանքները, փաստում են մեկ բան՝ Հայաստանում կրկին ընդդիմության վակուում կա, բավական անորոշ ժամանակով:
 

Հեղինակ՝ Լևոն Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 12:02 Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները․ Լուսանկարներ Այսօր, 11:44 Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը Այսօր, 11:36 Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆ Այսօր, 11:31 Կիրանցի դպրոցում դասադուլ է Այսօր, 11:29 Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հասարակությունում, կրթության բացերի հետևանք են. ՄԻՊ Այսօր, 11:21 Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներ Այսօր, 11:18 Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է Այսօր, 11:16 Գառնի գյուղի Չարենցի փողոցի տներից մեկի և հարակից տան բակում գտնվող հացատան տանիքում հրդեհ է բռնկվել Այսօր, 11:05 «Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է Տավուշում փաստահավաք աշխատանքների արդյունքները․ Քարտեզային տեսանյութ, փաստեր Այսօր, 10:55 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Այսօր, 10:50 Երազանքն իրականացնելու ճանապարհին․ «Մեկնարկի՛ր» ծրագրի մասնակից Տիգրան Հարությունյանը սկսել է ուսումնասիրել ստարտափ էկոհամակարգը (Լուսանկարներ) Այսօր, 10:46 «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Հովհաննիսյան Այսօր, 10:44 Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՀՀ ոստիկանություն Այսօր, 10:41 Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել՝ «Հաղթանակ» այգու տնօրենը թքել է իրենցից մեկի դեմքին Այսօր, 10:36 Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը Այսօր, 10:33 Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով գալ Երևան (Տեսանյութ) Այսօր, 10:30 «Հողատու՛», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանի վարչական շրջաններում․ Լուսանկարներ (Տեսանյութ) Այսօր, 10:27 Երևանում և մարզերում մեկնարկել են անհնազանդության ակցիաները. քաղաքացիները բեռնատարներով փակել են Ազատության պողոտան Այսօր, 10:17 Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորված Այսօր, 10:10 Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար Այսօր, 09:56 «Ժողովուրդ». ՔՊ քրեական գործերով անցնող, կամ այդպիսի հարազատներ ունեցող պատգամավորները չեն համարձակվի նեղացնել Սասուն Խաչատրյանին Այսօր, 09:54 «Հրապարակ». Գյուղից երևում է դիրքերի քանդման գործընթացը Այսօր, 09:51 «Ժողովուրդ». Աննա Հակոբյանի այցը Գյումրի քողարկված քաղաքական նպատակ է ունեցել Այսօր, 09:50 «Հրապարակ». «Որոշակի հարցեր կան, որոնք դեռևս ճշգրտումների փուլում են» Այսօր, 09:43 «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի կադրերի ընտրության պատկերը Այսօր, 09:40 «Հրապարակ». ԿԳՄՍՆ-ում լուծարվում է սփյուռքի բաժինը Այսօր, 09:39 «Ժողովուրդ». Բյուջեով սպասարկվող մեքենաներով նախագահ Վահագն Խաչատուրյանը մեկ անգամ չայցելեց ապօրինի բերման ենթարկվածներին Այսօր, 09:37 «Հրապարակ». Երբ Ալիևը փախստականների անվան տակ Հայաստան ուղարկի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների, «բոլոլան» այդ ժամանակ կսկսվի 25/04/2024 23:01 Փաշինյանը «սահմանազատման» գործընթացի մասին զեկույց է ներկայացրել ՔՊ-ականներին 25/04/2024 22:52 Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը, ում արգելել են մուտք գործել ՀՀ տարածք, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը 25/04/2024 22:41 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով 25/04/2024 22:30 Տիգրան Աբրահամյանը ձերբակալվածների պահման վայրում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին 25/04/2024 22:17 Ծնկափոսային տարածության կիստա․ Ախտորոշումն ու բուժումը 25/04/2024 22:03 Կտրուկ ակտիվացել է Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցումը Հայաստան 25/04/2024 21:53 «Տեղի է ունենում՝ ըստ անհրաժեշտության»․ Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է 25/04/2024 21:42 Տավուշում ականազերծում անող զինծառայողի աջ ոտնաթաթն է պոկվել պայթյունից 25/04/2024 21:32 Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացածը պայմանագրային զինծառայող է 25/04/2024 21:19 Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ Աբրահամյան 25/04/2024 21:06 Կարիք կա ոչ միայն չմոռանալու անցյալը, այլև ապագայի ղեկը ժողովրդին վերադարձնելու 25/04/2024 20:43 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան վրեժխնդրությունը բավարարելու համար, քննիչները մարդկանց մեղադրանքներ են առաջադրել․ Թագուհի Թովմասյան 25/04/2024 20:23 Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ, հարազատները նրան խնդրել են դադարեցնել հացադուլը 25/04/2024 20:03 Արտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում մասնակցել են ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի նստաշրջանին 25/04/2024 19:50 «Սահմանազատման» գործընթացի վերջին զարգացումները Մհեր Գրիգորյանը Իրանի դեսպանի հետ է քննարկել 25/04/2024 19:38 Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում 25/04/2024 19:26 Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, ՊՆ-ից հաստատել են 25/04/2024 19:18 Միրզոյանը Սերբիայի առաջին փոխվարչապետի հետ «սահմանազատման» գործընթացն է քննարկել 25/04/2024 19:05 «Սահմանազատման» դեպքում «այլընտրանքային» հռչակվող ճանապարհի և թշնամու հեռավորությունը 25-30 քայլ է լինելու 25/04/2024 18:55 Բելառուսում հաստատել են ռազմական նոր դոկտրինը. զսպման միջոց է դիտարկվում ռուսական միջուկային զենքի տեղակայումը երկրում 25/04/2024 18:41 Ուղիղ գծով՝ մոտ 170 մետր և ամբողջությամբ դիտարկվող․ Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց 25/04/2024 18:31 «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն»․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում է 25/04/2024 18:19 Եթե ուզում ենք, որ երկիրը մնա հայկական, ապահայկական իշխանությունը պետք է հեռանա 25/04/2024 18:05 Ապրիլի 25-ի դրությամբ Տավուշում 20 սահմանային սյուն են տեղադրել 25/04/2024 17:50 «Մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին»․ Քննչականը՝ «Բևեռի» կին ցուցարարին ձերբակալելու մասին 25/04/2024 17:42 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 25/04/2024 17:30 Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից․ Ասպրամ Կրպեյանի հետ գնում է՝ միանալու կիրանցիներին 25/04/2024 17:23 Խաղաղ ակցիայից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ արձանագրություններ են կազմել՝ «ոստիկանի պահանջին չենթարկվելը» 25/04/2024 17:12 Էդգար Ղազարյանին ազատ են արձակել 25/04/2024 16:58 «Ոտքի՛, քանի չի հանձնել» 25/04/2024 16:51 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է 25/04/2024 16:30 Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց 25/04/2024 16:19 ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտը կազմում է ավելի քան 188 միլիարդ 866 միլիոն դրամ. հաշվետվությունը կներկայացվի ԱԺ 25/04/2024 16:10 Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտում կհաջողես. տարվա լավագույն պարեկ Խաչիկ Հովհաննիսյան 25/04/2024 16:00 Սուրեն Պապիկյանն ու ԵԽ Երևանի գրասենյակի ղեկավարը քննարկել համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր 25/04/2024 15:48 Ալիևն ու Ղրղզստանի նախագահն այցելել են օկուպացված Արցախ 25/04/2024 15:34 Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Քոչարյան 25/04/2024 15:26 Սանոսյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր 25/04/2024 15:14 Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն 25/04/2024 15:02 Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում, վաղը, որ պատասխանատվության ենթարկեն, թող լացուկոծը չդնեն, թե շեֆը Նիկոլն էր. Մանուկյան 25/04/2024 14:53 Մոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում 25/04/2024 14:47 1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ 25/04/2024 14:43 Երևանում և Նոյեմբերյանում բողոքի ակցիայի 29 մասնակից է բերման ենթարկվել 25/04/2024 14:36 Հայաստանն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող քաղաքացուն 25/04/2024 14:32 Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով մեկ անձ կալանավորվել է 25/04/2024 14:29 Փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը 25/04/2024 14:25 Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը 25/04/2024 14:20 Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը 25/04/2024 14:07 Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատթարացել է, նրան տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց 25/04/2024 14:01 Այն մարդիկ, ովքեր ամեն օր իրենց ոտքերը մաքրում են Սահմանադրության վրա, պետք է հեռանան. Հակոբյան (Տեսանյութ) 25/04/2024 13:57 Բագրատաշեն տանող ճանապարհին շտապօգնության մեքենա ժամանեց. Ոստիկաններին հաջողվեց բռնի ուժով ճանապարհը միակողմանի բացել 25/04/2024 13:55 Սա ակցիա չէ, սա հայի ընդվզում է թուրք ռեժիմի դեմ. Նաիրա Զոհրաբյան 25/04/2024 13:50 Ընդամենը 25-30 հանգույց փակվի, քաղաքը կպարալիզացվի. Քոչարյան (Տեսանյութ) 25/04/2024 13:45 Ընդդիմադիրները երրորդ երկրի դրդմամբ զբաղված են Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ հրահրելու գործով. Ալեն Սիմոնյան 25/04/2024 13:43 Շատ դրական եմ վերաբերվում. պետք է քննարկել Բաքվից գազ գնելու հարցը. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) 25/04/2024 13:34 Կիրանց–Ոսկեպար ճանապարհին ոստիկանությունը փորձեց ճանապարհը բացել. բախման հետևանքով Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ 25/04/2024 13:31 Էդգար Ղազարյանին և մի շարք քաղաքացիների բերման ենթարկեցին (Տեսանյութ) 25/04/2024 13:26 Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահման ենք ֆիքսել. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) 25/04/2024 13:24 Երևանում անհնազանդության ակցիաներ են. Խորենացի-Զաքյան հատվածը փակ է 25/04/2024 13:20 Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 14.3%-ով 25/04/2024 13:18 Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը 25/04/2024 13:16 Իրանի իշխանությունները մահապատժի են դատապարտել հայտնի ռեփեր Թոմաջ Սալեհիին. հայտնի է պատճառը 25/04/2024 13:10 Ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին (Տեսանյութ) 25/04/2024 13:08 Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ Բագրատաշենի հատվածում 25/04/2024 13:07 Արցախի՝ 2023-ի սեպտեմբերյան ողբերգությունը 1915-ի հայերի ցեղասպանության խմբագրված տարբերակն էր. Կամո Աթայան 25/04/2024 13:04 Ապարան-Վանաձոր ճանապարհը փակ է Ալագյազի հատվածում. Լուսանկարներ 25/04/2024 12:57 «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել. 7 անձ բերման է ենթարկվել 25/04/2024 12:53 «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումն այս տարի կանցկացվի ապրիլի 28-ին 25/04/2024 12:50 Ջազի միջազգային օրը՝ Երևանում 25/04/2024 12:45 Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի 25/04/2024 12:42 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը տեղեկացրել է Տավուշի Ազատամուտ գյուղի հետ իրենց ծրագրերի մասին 25/04/2024 12:38 Քաղաքացիները փակել են ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը՝ Տիգրանաշենի հատվածում