02/03/2015 18:38
Զոհված զինծառայողները հետմահու պարգևատրվել են
Արցախի նախագահ Բակո Սահակյանը մարտի 2-ին ստորագրել է հրամանագրեր, համաձայն որոնց` ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայողներ Արտակ Աղեկյանը և Հայկ Բարոյանը հետմահու պարգեւատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով։
Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գխավոր վարչությունից:
Նախոդրող հրապարակում՝ Հակառակորդը դիվերսիա է ձեռնարկել. Հայկական կողմն ունի երկու զոհ