02/03/2015 12:53
Բորիս Նեմցովին սպանել է ոչ պրոֆեսիոնա՞լ
Ռուսաստանում ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանությունը, հնարավոր է, կատարել է ոչ պրոֆեսիոնալ: Այս մասին հայտնում է «Lenta.ru»-ն:
Փորձագետները պարզել են, որ Բ. Նեմցովին կրակել են մեջքից, 6 կրակոցից 4-ն է նրան կպել, դրանցից 1-ը կպել է սրտին՝ մահացու վիրավորելով նրան:
Քննության վարկածի համաձայն, ամենայն հավանականությամբ, մարդասպանը անմիջապես ազատվել է զենքից՝ այն նետելով գետը:
Բորիս Նեմցովը սպանվել է փետրվարի 27-ի երեկոյան Մոսկվայի կենտրոնում։ Մեջքից ստացած վնասվածքներից Բ. Նեմցովը տեղում մահացել է։ Սպանության հավանական վարկածների շարքում դիտարկվում է Բ. Նեմցովի քաղաքական գործունեությունը, նրա հանդեպ անձնական վրեժխնդրությունը և նրա բիզնես գործունեությունը։
Նեմցովի մահվան փաստով հարուցվել է քրեական գործ՝ սպանության և ապօրինի զենք պահելու հատկանիշներով: