02/03/2015 15:13
Մեր ժողովուրդը հոգնել է անիմաստ սենսացիաներից. Սեֆիլյան
«Հիմնադիր խորհրդարանի» ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը Facebook-յան իր էջում անդրադարձել է երեկ 2008թ-ի մարտի 1-ին նվիրված «Ազատության» հրապարակում կայացած հանրահավաքին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին:
«Այսօր առավոտվանից տարբեր ԶԼՄ-ներից ինձ են դիմում` հետաքրքրվելով իմ արձագանքի մասին, կապված ս/թ Մարտի 1-ի Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի հետ: Ցանկանում եմ բոլորին պատասխանել և ասել, որ նպատակահարմար չեմ համարում այս օրերին հակադարձել քաղաքական գործիչներին:
Մեր ժողովուրդը հոգնել է անիմաստ սենսացիաներից: Դրա ժամանակը չէ: Մենք պետք է հնարավորինս շուտ ազգային պետություն կառուցենք և դառնանք միջազգային հարաբերությունների լիարժեք սուբյեկտ: Իսկ դրա համար հարկավոր է նախ հեռացնել ռեժիմին և երկրում հաստատել մեր ժողովրդի կամքն ու իշխանությունը: Հապաղելու դեպքում կարող ենք ամեն ինչ կորցնել: Ուստի բոլոր լուրջ և մտահոգ մարդկանց կոչ եմ անում օր առաջ լծվել ժողովրդի համախմբման և ռեժիմի հեռացման գործին»: