02/03/2015 17:11
«Սանիտեքը» աղբահանության և սանմաքրման գործառույթներ է սկսել իրականացնել նաև Դավթաշենում
Մարտի 1-ից «Sanitek s.a.r.l» ընկերությունը աղբահանության և սանմաքրման գործառույթներ է սկսել իրականացնել նաև մայրաքաղաքի Դավթաշեն վարչական շրջանում: Մինչ այդ Դավթաշենի տարածքում նախկին 240 աղբամանի փոխարեն արդեն տեղադրվել է միջազգային չափանիշներին համապատասխանող 290 նոր աղբաման, որոնք իրենց ծավալներով ավելի մեծ են նախկիններից:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկանում ենք, որ նոր աղբամանններ տեղադրվել են նաև մասնավոր տնատիրության հատվածներում, որտեղ նախկինում աղբահավաք մեքենան որոշակի ժամերի էր լինում:
Դավթաշեն վարչական շրջանում հիմնական գործառույթները կիրականացնեն 6 մեքենասարքավորումներ:
Աղբյուրը հիշեցնում է, որ «Sanitek s.a.r.l» ընկերությունը աղբահանության և սանմաքրման գործառույթներն սկսել է 2014 թվականի դեկտեմբերի 1-ին` Կենտրոն վարչական շրջանից: