02/03/2015 17:43
Վրաստանը չի մասնակցի Մոսկվայում մայիսի 9-ի տոնակատարություններին
Վրաստանը մտադիր չէ մասնակցել Մոսկվայում կայանալիք Հաղթանակի օրվա տոնախմբություններին, թեև պաշտոնական հրավեր ՌԴ-ից ստացել է: Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Վրաստանի արտգործնախարար Թամարա Բերուչաշվիլին.
«Ոչ, մայիսի 9-ի միջոցառումներին մեր մասնակցության հարցը մենք չենք դիտարկում»,- մասնավորապես ասել է նա:
Աղբյուրը հիշեցնում է, որ դեռ հունվարի վերջին ՌԴ արտգործնախարարը հայտարարել էր, որ հաղթանակի 70-ամյակի միջոցառումներին իրենց մասնակցությունը հաստատել են շուրջ 20 պետությունների առաջնորդներ: