02/03/2015 19:53
Բացահայտվել է մեկ տարի առաջ Տաշիրում կատարված սպանության գործը
Դեռևս մեկ տարի առաջ Տաշիրում կատարված սպանության քրեական գործը, թվում էր թե մտել է փակուղի, սակայն ոստիկանների հետևողական աշխատանքների շնորհիվ վերջապես բացահայտվեց այն:
2014 թվականի հունվարի 27-ին ոստիկանության Տաշիրի բաժին ահազանգած կինը հայտնել էր, թե քույրը՝ Զոյա Մկրտչյանը զանգերին չի պատասխանում: Ահազանգից հետո իրավապահները նրա քրոջը սեփական տան մեջ անշնչացած գտան, որը հետագայում պարզվեց, որ սպանվել է բութ գործիքով գլխի հարվածներից:
Հետաքննության ժամանակ իրավապահ մարմինները ենթադրել էին, որ տանտիկինը հավանաբար ճանաչել է հանցագործություն կատարող անձին, քանի որ նա նրան ներս է թողել:
Դեպքից մեկ տարի անց՝ փետրվարի 19-ին տեղեկություններ ստացվեցին, որ Արմեն Խանավյանն օգտագործում է սպանված Զոյա Մկրտչյանի բջջային հեռախոսը, որն հանցագործության օրն անհետացել էր:
Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: