03/03/2015 20:36
«Pachyan Fragments». Համաշխարհային պրեմիերա՝ արձակագիր Արամ Պաչյանի անտիպ վեպի հիման վրա (Տեսանյութ)
Փետրվարի 22-ին «Dilijan Chamber Music»-ի շրջանակներում Լոս Անջելոսի «Zipper Hall» սրահում կայացավ համաշխարհային պրեմիերա:
Հնչեց Շվեյցարաբնակ կոմպոզիտոր Արամ Հովհաննիսյանի նոր ստեղծագործությունը՝ «Pachyan Fragments», արձակագիր Արամ Պաչյանի անտիպ վեպի տեքստերով:
«Pachyan Frangments»-ը գրվել է վոկալի, ջութակի և հարվածային գործիքների համար:
Այն կատարեցին հանրաճանաչ երաժիշտներ Տոնի Առնոլդը, Կունիկո Կատոն և Մովսես Պողոսյանը:
Aysor.am-ի հետ զրույցում արձակագիր Արամ Պաչյանը նշեց, որ սա իր համար տարվա կարևորագույն և ամենապարտավորեցնող իրադարձություններից մեկն է: