03/03/2015 14:41
Մենաշնորհացման գործընթաց գնում է նաև ընդդիմադիր դաշտում․ Ա․ Սիմոնյան
«Համամիտ չեմ այն գնահատականների հետ, թե այսուհետ քաղաքական դաշտը՝ ԲՀԿ-ի հետ կապված վերջին իրադարձություններից հետո, դատարկվել է», - այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» միավորման կառավարման խորհրդի անդամ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ներքաղաքական վերջին իրադարձություններին։
Ա. Սիմոնյանի կարծիքուվ՝ դաշտում կան ուժեր, ովքեր, ինչպես նախկինում, շարունակում են աշխատել և իրենց գիծն առաջ տանել:
Խոսելով Լևոն Տեր-Պետրոսյանի մարտիմեկյան ելույթի մասին՝ բանախոսը նշեց, որ ՀԱԿ-ն ու Տեր-Պետրոսյանը խնդիր ունեն վերականգնվելու և այս իմաստով, ինքը չի ցանկանում հակադրվել նրանց, որպեսզի այդ վերականգվելու ուժը չտա:
Ըստ Սիմոնյանի՝ Հայատսանում մենաշնորհ կա ոչ միայն տնտեսության, տեղեկատվական դաշտում, քաղաքականության մեջ, այլև ընդդիմադիր դաշտում և ժամանակն է մոռանալ միակ, անկրկնеլի, կեղծ որակումները ընդդիմության մասին խոսելիս, քանի որ յուրաքանչյուր ուժ պայքարելու յուրովի ձևն ունի: Իշխանափոխոթյան ձախողման պատճառը, ըստ բանախոսի, ընդդիմադիր դաշտի մոնոպոլացումն է:
Ա. Սիմոնյանը նաև նկատեց, որ արտաքին քաղաքականության մեջ Կոնգրեսի մոտեցումները համընկնում են իշխանության հայացքներին, ինչպես նաև համընկնում է ներքին գործելաոճը, երբ դրվում է «կամ մեզ հետ կամ մեր դեմ» սկզբունքը։