03/03/2015 18:15
Ռոջերս. Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար կյանքի և մահվան պայքար է լինելու
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսն Անգլիայի առաջնության 28-րդ տուրի` «Բյորնլիի» հետ խաղից նշել է, որ Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկության ուղեգրի համար թեժ պայքար է ծավալվելու:
«Մենք այժմ բարձր մակարդակով ենք հանդես գալիս, թեպետ լավագույն դրության մեջ չենք: Կարծում եմ` Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար պայքարն այս մրցաշրջանում հիշեցնելու է կյանքի և մահվան պայքար, չէ՞ որ նախորդ տուրից հետո երկրորդ հորիզոնականում ընթացող «Մանչեսթեր Սիթիին» մենք զիջում են յոթ միավոր: Պետք է լրջությամբ պատրաստվենք առաջիկա խաղին: «Բյորնլին» մեկ անգամ չէ, որ միավորներ է խլել ուժեղ թիմերից»,- ասել է Ռոջերսը: