03/03/2015 10:08
Լևոն Զուրաբյան. Տեր-Պետրոսյանն ընդամենը հումոր էր անում. «Առավոտ»
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը «Առավոտի» հետ զրույցում մեկնաբանելով մարտի 1-ի հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանի` ընդդիմադիր այլ գործիչներին ուղղված քննադատությունն, ասել է, որ այն «կոդերը», որոնք առաջին նախագահը ներկայացրեց իր ելույթում, հումոր էին, և ինքը չի ցանկանում իր մեկնաբնություններով փչացնել հումորը:
Նա համոզմունք է հայտնել, որ այն ուժերը, որոնք կընդդիմանան սահմանադրական բարեփոխումների նախագծին, կլինեն իսկական ընդդիմություն և ՀԱԿ-ը նրանց հետ կհամագործակցի, և այդ ուժերը նախևառաջ պետք է վիժեցնեն Սերժ Սարգսյանի վերարտադրման ծրագիրը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: