03/03/2015 11:09
Կլոպ. Այժմ իմաստ չունի մտածել կազմի փոփոխության մասին
Դորտմունդի «Բորուսսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հասկացրել է, որ Դրեզդենի «Դինամոյի» հետ գավաթային խաղում չի պատրաստվում առաջատարներին հանգստի հնարավորություն տալ:
«Չեմ կարծում, թե այժմ իմաստ ունի մտածել կազմի փոփոխության մասին: Կխաղան նրանք, ովքեր պատրաստ լինեն, եթե իհարկե ընդգրկվեն մարտավարական ծրագրի մեջ: Մեր կյանքը խաղերով հագեցած չէ, իսկ Գերմանիայի գավաթի խաղարկությունում վերջին տարիներին միշտ լավ տպավորություն ենք թողել:
Այս անգամ մենք չենք պատրաստվում պարզապես մեկնել Բեռլին, ցանկանում ենք այնտեղ տիտղոս նվաճել»,- Կլոպի խոսքն է մեջբերում «Goal.com»-ը: