03/03/2015 13:10
Ա. Աշոտյան. ԵԺԿ-ն ընդունել է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձև
Քիչ առաջ ԵԺԿ-ն ընդունեց Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձև: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ:
«Անասելի ուրախ և հպարտ եմ: Քիչ առաջ ԵԺԿ-ն ընդունեց Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձև: Բոլորիս շնորհավորում եմ պատմական արդարության վերականգնման ճանապարհին Եվրոպայի ամենախոշոր քաղաքական ընտանիքի աջակցությունը ստանալու կապակցությամբ»,- գրել է նախարարը: