03/03/2015 13:23
Փորձ է արվում ինստիտուցիոնալ հիմքեր ստեղծել կոռուպցիայի դեմ պայքարի համար․ Վ․ Հոկտանյան
«Իմաստ չկա Հայաստանում ստեղծել հակակոռուպցիոն ինստիտուտներ, որոնք ինչպես կյանքը ցույց է տվել, չեն գործում»,- լրագրողների հետ «Կոռուպցիայի դեմ պայքարի նոր խորհրդի ձևավորման մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց Երևանի հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար, Երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի վարչության անդամ Մարատ Ատովմյանը:
Հանդիպման մյուս բանախոս, «Թրանսփերենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն ՀԿ-ի տնօրեն Վարուժան Հոկտանյանն էլ նշեց, որ կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը ոչ միայն այդ խորհուրդից է կազմված լինելու, այլև փորձագիտական հանձնախումբ է ունենալու և մոնիտորինգային խումբ, այսինքն փորձ է արվում ինստիտուցիոնալ հիմքեր ստեղծել կոռուպցիայի դեմ պայքարի համար:
ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանն էլ նշեց, որ նմանատաիպ խորհուրդներ Հայաստանում եղել են դեռ 2003-ից, ըստ պատգամավորի, կարևոր է, թե թե ինչպիսի կապեր են լինելու, և խոհուրդը ինչեր է անելու, իսկ այս հարցերի պատասխանները դեռ պարզ չեն: