03/03/2015 20:25
Տավուշում վիրավորված զինվոր Հովհաննես Ավանեսյանը մի քանի օրից դուրս կգրվի հոսպիտալից
Հունվարի 23-ին Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանագոտում հակառակորդի դիվերսիան հետ մղելիս վիավորված զինվոր Հովհաննես Ավանեսյանի մոտ օրերին դուրս կգրվի հոսպիտալից: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց Կենտրոնական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:
«Վիրահատություններից հետո զինվորի վիճակը բավականին լավ է: Դուրսգրումից հետո նա կանցնի վերականգնողական բուժում»,- ասաց հոսպիտալի պետը:
Նշենք, որ որոշվել է զորացրել հակառակորդի դիվերսիան հետ մղած զինվորին և վերականգնողական բուժումից հետո Հովհաննեսը կլինի տանը: