03/03/2015 15:03
Կրակոցներ՝ Պռոշյան գյուղում. Կա հրազենային վնասվածք ստացած անձ
Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում ժամը 13:00-ի սահմաններում կրակոցներ են հնչել:
Այս տեղեկությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց ոստիկանության լրատվական ծառայության աշխատկից Արմեն Մալխասյանը.
«Այս պահին մեր խումբն աշխատում է դեպքի վայրում: Կա հրազենային վնասվածք ստացած անձ: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են պարկուճներ»,- ասաց Արմեն Մալխասյանը՝ նշելով, որ դեպքի հանգամանքները պարզվում են: