03/03/2015 09:04
Արմեն Մարտիրոսյան. Տեր-Պետրոսյանին մեկնաբանելու կամ պատասխանելու ցանկություն չունեմ. «Առավոտ»
«Չգիտեմ, իրենց հարցրեք։ Լևոն Տեր-Պետրոսյանին մեկնաբանելու կամ պատասխանելու ցանկություն չունեմ»,- «Առավոտի» հետ զրույցում նման կտրուկ պատասխան է տվել «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ պատասխանելով դիտարկմանը՝ փաստորեն առաջին նախագահը «Ժառանգությանն» ու ՀՅԴ-ին ընդդիմադիր դաշտում չի տեսնում։
Մարտի 1-ի ելույթում, հիշեցնենք, Լ. Տեր-Պետրոսյանն ասել էր. «Ընդդիմադիր դաշտում կրկին միայնակ մնացած Հայ Ազգային Կոնգրեսին ժամանակ է պետք իր հետագա գործունեության մարտավարությունը ճշգրտելու և պայքարի շարունակման քաղաքական ռեսուրսները հաշվարկելու համար»։
Տեր-Պետրոսյանի ասածները գնահատելուց կամ մեկնաբանելուց հրաժարվեցին նաև ՀՅԴ-ական գործիչները։