03/03/2015 09:42
ՀԱԿ երիտասարդները դժգոհ են Տեր-Պետրոսյանի ելույթից և հեռանում են կուսակցությունից
«Իրավունքը» «Բամբասանք» խորագրի ներքո գրում է. «Ըստ ՀԱԿ-ին մոտ կանգնած աղբյուրի՝ երիտասարդ կոնգրեսականները ծայրահեղ դժգոհ են Տեր-Պետրոսյանի մարտիմեկյան ելույթից և երկու ամիս շարունակ հանրահավաքներ չանցկացնելուց:
«Իրավունքի» աղբյուրի վկայությամբ՝ երիտասարդության արտահոսքի նոր ալիք և արմատական տրամադրություն ունեցող երիտասարդները հիմնականում հեռանում են դեպի Ժիրայր Սեֆիլյանի «Հիմնադիր խորհրդարան»»։