03/03/2015 19:04
Մարտունու ԲԿ տեղափոխված Ծովասարի 4 բնակիչների մոտ սննդային թունավորում չի հայտնաբերվել
2015թ. մարտի 2-ին հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժին հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ Մարտունու բժշկական կենտրոն են տեղափոխվել Ծովասար համայնքի 4 բնակիչներ: Այս մասին հայտնում են ՀՀ ԳՆ ՍԱՊԾ լրատվական բաժնից:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի Գեղարքունիքի մարզային կենտրոնի աշխատակիցները, փաստը հայտնի դառնալուց անմիջապես հետո, պարզել են պատահարի հանգամանքները: Ըստ այդմ՝ նշված հիվանդների մոտ սննդային թունավորում չի ախտորոշվել:
Նրանք համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել բժշկական կենտրոնից բավարար առողջական վիճակում: