03/03/2015 16:20
Շանթ Հարությունյանի գործով Վճռաբեկ բողոք է ներկայացվել
«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի փաստաբանը մարտի 2-ին Վճռաբեկ բողոք է ներկայացրել: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Հիշեցնենք, որ 2014 թ. հոկտեմբերի 10-ին Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվել է «Շանթ Հարությունյանի և ընկերների» գործով դատավճիռը: Դատարանի դատավճռով Շանթ Հարությունյանը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման: Նրա որդին՝ Շահեն Հարությունյանը, դատապարտվել է 4 տարի ժամկետով, սակայն նրա պատիժը պայմանականորեն չի կիրառվի:
Արթուր Մարգարյանը դատապարտվել է 6 տարի, Ալեք Պողոսյանը՝ 4, Արմեն Հովհաննիսյանը՝ 2, Ավետիս Ավետիսյանը՝ 5, Հայկ Հարությունյանը՝ 4 տարի 6 ամիս, Լիպարիտ Պետրոսյանը՝ 5, Միսակ Առաքելյանը՝ նվազագույն աշխատավարձի 50 –ապատիկի չափով տուգանք, Մկրտիչ Հովհաննիսյանը՝ 4 տարի, Սևակ Մնացականյանը՝ 1 տարի 6 ամիս, Տիգրան Պետրոսյանը՝ 1, Վահե Մկրտչյանը՝ 7, Վարդան Վարդանյանը՝ 5 տարվա ազատազրկման:
Վերաքննիչ քրեական դատարանը անփոփոխ է թողել Շանթ Հարությունյանի և ընկերների գործով դատավճիռը, իսկ ամբաստանյալների կողմից բերված բողոքները մերժվեցին: